Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՏՐԱՆՍՖԵՐԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՑԱՆՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

26 դեկտեմբերի 2017 թվականի թիվ 201 քաղ. Մոսկվա

«ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՏՐԱՆՍՖԵՐԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՑԱՆՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

1. Հավանություն տալ «Տեխնոլոգիաների տրանսֆերի եվրասիական ցանցի ստեղծման և գործունեության հայեցակարգի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ Կ. Մինասյան

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

« » ի 20 թվականի թիվ քաղ.

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՏՐԱՆՍՖԵՐԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՑԱՆՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 92-րդ հոդվածի 4-րդ կետի 6-րդ ենթակետի և ակտերի մշակման պլանի 32-րդ կետի ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի մարտի 17-ի թիվ 17 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների իրագործման մասով միջոցառումների իրականացման նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Տեխնոլոգիաների տրանսֆերի եվրասիական ցանցի ստեղծման և գործունեության հայեցակարգը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից՝

Վ. Գաբրիելյան Վ. Մատյուշևսկի Ա. Մամին Տ. Աբդիգուլով Ի. Շուվալով

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

20 թվականի ի

թիվ որոշմամբ

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

տեխնոլոգիաների տրանսֆերի եվրասիական ցանցի ստեղծման և գործունեության

I. Ընդհանուր դրույթներ

1. Սույն հայեցակարգը մշակվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 9 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների 4.4.5 կետն իրագործելու նպատակներով։

2. Սույն հայեցակարգն ուղղված է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) նորարարական համագործակցության այն լավագույն ձևերի կազմակերպչական աջակցության ապահովմանը, որոնք թույլ կտան բարձրացնել արդյունաբերական ձեռնարկությունների նորարարական ակտիվության մակարդակը, ապահովել արդյունաբերական արտադրանքի մրցունակությունը և ձևավորել արդյունավետ նորարարական ենթակառուցվածք։

3. Սույն հայեցակարգի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը`

բրոքերային միջոցառում՝ կազմակերպչական առումով ձևավորված միջոցառում, որն ապահովվում է արդյունաբերական ընկերությունների և գիտական կազմակերպությունների՝ տեխնոլոգիական համագործակցության զարգացման և գործընկերային նախագծերի նախաձեռնության հարցերով ուղիղ բանակցությունների հնարավորությունը.

եվրասիական ցանց՝ տեխնոլոգիաների տրանսֆերի եվրասիական ցանց, որը դրա բոլոր օգտատերերին միավորող ցանցային կառուցվածք է.

միասնական ռեեստր՝ տեղեկատվական ռեսուրս (տվյալների բազա), որը պարունակում է օգտատերերի մասին տեղեկություններ.

տեղեկատվական տեխնոլոգիական հարթակ՝ տեղեկատվական համակարգ, որը նախատեսված է տեխնոլոգիաների տրանսֆերի ընթացքում օգտատերերի միջև փոխգործակցության ավտոմատացման համար.

միասնական ռեեստրի ազգային մասեր՝ անդամ պետություների տվյալների բազաներ, որոնք պարունակում են օգտատերերի մասին տեղեկություններ.

օգտատեր՝ իրավաբանական անձինք (արդյունաբերական ձեռնարկություններ, գիտական կազմակերպություններ, բարձրագույն ուսումնական հաստատություններ, նորարարական տեխնոլոգիական կենտրոններ, տեխնոլոգիաների տրանսֆերի կենտրոններ, տեխնոպարկեր, բիզնես-ինկուբատորներ), ինչպես նաև որպես անհատ ձեռնարկատերեր գրանցված ֆիզիկական անձինք, լիազորված մարմիններ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը.

տեխնոլոգիաների տրանսֆեր՝ գիտելիքների փոխանցման, ներդրման (կիրառման), ադապտացման, գիտական հետազոտությունների նոր տեխնոլոգիաների ու մշակումների արդյունքների գործընթաց, որն իրականացվում է օգտատերերի միջև.

լիազորված մարմին՝ պետական իշխանության մարմին կամ կազմակերպություն, որն անդամ պետության կողմից լիազորված է ստեղծելու եվրասիական ցանցի կենտրոններ և համակարգելու դրանց աշխատանքը ազգային մակարդակով.

եվրասիական ցանցի կենտրոն՝ եվրասիական ցանցում ընդգրկված անդամ պետության ենթակառուցվածքային ստորաբաժանում, որն իրականացնում է տեխնոլոգիաների տրանսֆերի գործընթացի խորհրդատվական և կազմակերպչական ուղեկցում։

II. Եվրասիական ցանցի նպատակները և խնդիրները

4. Եվրասիական ցանց ստեղծելու նպատակն անդամ պետությունների, բարձր տեխնոլոգիաների ոլորտում բիզնեսի և գիտափորձագիտական խմբերի ջանքերի միավորումն է այդ պետություններում՝ արդյունաբերական ձեռնարկությունների, գիտական կազմակերպությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև տեխնոլոգիաների տրանսֆերի միջոցով նորարարական գործընթացները խթանելու համար։

5. Եվրասիական ցանցի հիմնական խնդիրներն են՝

ա) անդամ պետություններում նորարարությունների խթանումը, մտավոր գործունեության արդյունքները, այդ թվում՝ հետագա ներդրման և առևտրականացման նպատակով դրանց օգտագործման իրավունքները շահագրգիռ օգտատերերին փոխանցելու գործում աջակցությունը.

բ) տեխնոլոգիական համագործակցության մեջ օգտատերերի շահագրգռվածության բացահայտումը և ձևավորումը, ինչպես նաև Միության շրջանակներում տեխնոլոգիաների տրանսֆերի վերաբերյալ նախագծերի իրականացման հետ կապված խոչընդոտների հաղթահարման մասով աջակցության ցուցաբերումը.

բ) միջպետական համագործակցային կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը և համաշխարհային տնտեսական համակարգում անդամ պետությունների փոքր և միջին արդյունաբերական ձեռնարկությունների ինտեգրումը։

6. Սույն հայեցակարգի 5-րդ կետում նշված խնդիրները լուծելու նպատակով իրականացվում է տեխնոլոգիաների տրանսֆերի գործընթաց, որի հիմնական փուլերն են՝

ա) օգտատիրոջ ներուժի գնահատումը՝ տեխնոլոգիաների միջպետական տրանսֆերի իրականացման համար.

բ) տեխնոլոգիական հարցումների և առաջարկների նույնականացումը, դրանց նկարագրումը և ներմուծումը եվրասիական ցանցի տվյալների ընդհանուր բազա.

գ) բանակցությունների վարումը և տեխնոլոգիաների տրանսֆերի մասին համաձայնագրերի կնքումը.

դ) Միության շրջանակներում տեխնոլոգիաների տրանսֆերի մասով նախագծերի իրականացումը։

III. Եվրասիական ցանցի ստեղծման և գործունեության կարգը

7. Եվրասիական ցանցը ստեղծվում է միասնական ռեեստրի ազգային մասերում պարունակվող տեղեկությունների օգտագործմամբ և (կամ) տեխնոլոգիական հարցումներ ու առաջարկներ ներկայացնելու միջոցով և գործում է օգտատերերի միջև էլեկտրոնային տեսքով հետևյալ տվյալների փոխանակման միջոցով՝

ա) միասնական ռեեստրի ազգային մասերում ներառված օգտատերերի մասին.

բ) օգտատերերի տեխնոլոգիական հարցումների և առաջարկների մասին.

գ) լիազորված մարմինների կողմից միասնական ռեեստր ներառելու համար ներկայացվող տեղեկությունների մասին։

8. Եվրասիական ցանցի ստեղծումը ներառում է հետևյալ փուլերը՝

ա) եվրասիական ցանցի ազգային հատվածների ձևավորում.

բ) հնարավոր գործընկերների որոնման համար ընդհանուր ցանցային համակարգի մեջ եվրասիական ցանցի ազգային հատվածների միավորում։

9. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) եվրասիական ցանցի ստեղծման և գործունեության ընթացքում՝

ա) ապահովում է՝

լիազորված մարմինների փոխգործակցությունը և գործունեության համակարգումը.

եվրասիական ցանցում տվյալների դասակարգման միասնական համակարգի ձևավորման և վարման կարգը սահմանող ակտերի՝ Հանձնաժողովի կոլեգիայի կողմից ընդունումը.

միասնական ռեեստրի ձևավորումը.

օգտատերերի հասանելիությունը միասնական ռեեստրում պարունակվող տեղեկություններին.

բ) սահմանում է միասնական ռեեստրի ազգային մասերը վարելու կարգը և անդամ պետությունների հետ համաձայնեցմամբ՝ դրանց նկատմամբ տիպային, այդ թվում՝ էլեկտրոնային ծառայությունների պահանջները.

գ) ուսումնասիրում է եվրասիական ցանցի կատարելագործման մասին լիազորված մարմինների առաջարկները և համաձայնեցնում է դրանք անդամ պետությունների հետ.

դ) խորհրդատվական օգնություն է ցուցաբերում անդամ պետություններին՝ եվրասիական ցանցի գործունեության ֆինանսական աջակցության մեխանիզմների մշակման մասով (անհրաժեշտության դեպքում)։

10. Եվրասիական ցանցի ստեղծման և գործունեության ընթացքում անդամ պետությունները՝

ա) սահմանում են լիազորված մարմիններ.

բ) մասնակցում են միասնական ռեեստրի ազգային մասերի և դրանց ներկայացվող տիպային, այդ թվում՝ էլեկտրոնային ծառայությունների պահանջների մշակմանն ու համաձայնեցմանը.

գ) ազգային մակարդակով մշակում են տեխնոլոգիաների տրանսֆերի զարգացումը խթանելու մասով միջոցառումների համալիր (անհրաժեշտության դեպքում)։

11. Լիազորված մարմինները եվրասիական ցանցի ստեղծման և գործունեության ընթացքում ապահովում են՝

ա) միասնական ռեեստրի ազգային մասերի ձևավորումը և վարումը (անհրաժեշտության դեպքում).

բ) միասնական ռեեստր ներառելու համար ներկայացվող տեղեկությունների հավաստիությունը.

գ) Հանձնաժողովի և մյուս անդամ պետությունների լիազորված մարմինների հետ տեղեկատվական փոխգործակցությունը.

դ) եվրասիական ցանցի կենտրոնների ստեղծումը՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան (անհրաժեշտության դեպքում).

ե) ազգային մակարդակով միջոցառումների պլանավորումը և համակարգումը՝ Միության շրջանակներում տեխնոլոգիաների տրանսֆերի վերաբերյալ նախագծերի աջակցության մասով.

զ) Հանձնաժողով առաջարկների, այդ թվում՝ անդամ պետությունների օրենսդրության առանձնահատկությունների մասին տեղեկություններ պարունակող այն առաջարկների ուղարկումը, որոնք ազդում են տեխնոլոգիաների տրանսֆերի գործընթացի վրա՝ եվրասիական ցանցի ստեղծման ու գործունեության ապահովման մասով մեթոդական նյութերի մշակման ժամանակ դրանք հաշվի առնելու համար.

է) օգտատերերի ընդգրկումը միասնական ռեեստրի ազգային մասերում (անհրաժեշտության դեպքում).

ը) օգտատերերին ազգային մակարդակով ցուցաբերվող կազմակերպամեթոդական աջակցությունը (անհրաժեշտության դեպքում).

թ) միասնական ռեեստրի ազգային մասերում պարունակվող տեղեկությունների պահպանումը և չարտոնված մուտքից պաշտպանությունը (անհրաժեշտության դեպքում).

ժ) տեղեկությունների փոխանցումն ազգային մասերից միասնական ռեեստր (անհրաժեշտության դեպքում).

ժա) եվրասիական ցանցի գործունեության կատարելագործման մասով եվրասիական ցանցի կենտրոնների առաջարկների ուսումնասիրումը, ինչպես նաև դրանց վերլուծության արդյունքներով եզրակացության նախապատրաստումը և եզրակացության ուղարկումը Հանձնաժողով։

12. Եվրասիական ցանցի կենտրոնները, լիազորված մարմինների հետ համաձայնեցմամբ, կարող են մատուցել հետևյալ ծառայությունները՝

ա) գործընկերների որոնում տեխնոլոգիական համագործակցության համար.

բ) խորհրդատվությունների անցկացում, օգտատերերին տեխնոլոգիական համագործակցության, տեխնիկական կանոնակարգման հարցերով օրենսդրության կիրառման, պետական աջակցության միջոցների տրամադրման հարցերով տեղեկությունների տրամադրում (եվրասիական ցանցում տեղադրված տեղեկությունների աղբյուրների օգտագործմամբ, ինչպես նաև փորձագետների մասնակցությամբ և այլն).

գ) տեխնոլոգիական աուդիտի անցկացում.

դ) նորարարական նախագծերի կառավարման հարցերով խորհրդատվությունների անցկացում (ռազմավարություն, պլանավորում, գործընկերների և ռեսուրսների ներգրավում).

ե) կառավարման և մտավոր սեփականության պաշտպանության հարցերով խորհրդատվությունների անցկացում.

զ) տեխնոլոգիական հարցումների և առաջարկների պրոֆիլների կազմում.

է) տեխնոլոգիական հարցումների և առաջարկների տեղադրում.

ը) բրոքերային միջոցառումների և գործնական առաքելությունների կազմակերպում.

թ) հնարավոր գործընկերների ստուգում (գործնական համբավի գնահատում, առաջարկություների հավաքում).

ժ) տեխնոլոգիական տրանսֆերի հարցերով օգտատերերին խորհրդատվական աջակցության իրականացում.

ժա) օգտատերերին տեղեկատվական աջակցության տրամադրում։

13. Եվրասիական ցանցի կենտրոններն ուսումնասիրում են եվրասիական ցանցի գործունեության կատարելագործման մասով օգտատերերի առաջարկները և դրանք ուղարկում են լիազորված մարմիններ։

14. Եվրասիական ցանցի առավել արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով սույն հայեցակարգի II բաժնում նշված խնդիրների լուծման մեխանիզմները կարող են շտկվել՝ սույն հայեցակարգում փոփոխություններ կատարելու միջոցով։

15. Եվրասիական ցանցի ստեղծման և գործունեության ընթացքում օգտատերը՝

ա) մասնակցում է միասնական ռեեստրի ազգային մասերի ձևավորմանը (անհրաժեշտության դեպքում).

բ) մասնակցում է բրոքերային միջոցառումներին և գործնական առաքելություններին.

գ) տրամադրում է հավաստի տեղեկություններ՝ եվրասիական ցանցում տեղեկատվական փոխանակման շրջանակներում.

դ) նախապատրաստում և եվրասիական ցանցի կենտրոն է ուղարկում եվրասիական ցանցի գործունեության կատարելագործման մասով առաջարկներ (անհրաժեշտության դեպքում)։

IV. Օգտատերերի միջև տեղեկատվական փոխգործակցությունը

16. Օգտատերերի միջև փոխգործակցությունը, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով առանձին տեսակի ծառայությունների տրամադրումը կարող են իրականացվել տեխնոլոգիաների տրանսֆերի մասով ծառայությունների մատուցման հետ կապված՝ գործընթացներն ավտոմատացնող տեղեկատվական ռեսուրսի օգտագործմամբ։

17. Միասնական ռեեստրը կարող է պարունակել օգտատերերի մասին հետևյալ տեղեկությունները՝

ա) անդամ պետությունների պետական իշխանության այն մարմինների տվյալների բազաներում պարունակվող նույնականացման տեղեկություններ, որոնց իրավասության մեջ են մտնում իրավաբանական անձանց և որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձանց գրանցումը.

բ) կոնտակտային տեղեկատվություն.

գ) կազմակերպության չափի և տնտեսական ցուցանիշների մասին տեղեկություններ.

դ) տնտեսական գործունեության տեսակներ և արդյունաբերության ճյուղերին պատկանելիություն.

ե) թողարկվող արտադրանքի և եվրասիական ցանցի շրջանակներում մատուցվող ծառայությունների անվանացանկ։

18. Օգտատերը ազգային ռեեստրում պարունակվող տեղեկությունները կարող է լրացնել հետևյալ տվյալներով՝

ա) տեխնոլոգիայի ընդհանուր նկարագրությանը վերաբերող հարցումներ և առաջարկներ.

բ) նորարարական ասպտեկտներ և տեխնոլոգիայի առավելություններ.

գ) թողարկվող արտադրանքի տեխնիկական մասնագիր.

դ) տեխնոլոգիայի մշակման փուլեր.

ե) տեխնոլոգիայի իրավական պաշտպանության կարգավիճակ.

զ) հնարավոր գործընկերոջը ներկայացվող պահանջներ.

է) անդամ պետությունների շուկաներում տեխնոլոգիաների կիրառման վերլուծություն.

ը) լրացուցիչ այլ տեղեկություններ։

19. Եվրասիական ցանցի շրջանակներում տվյալների փոխանակման միջոցով ներկայացվող տեղեկությունները չեն կարող պարունակել պետական գաղտնիք (պետական գաղտնիքներ) և օրենքով պահպանվող այլ գաղտնիք (գաղտնիքներ) պարունակող տեղեկություններ։

V. Ֆինանսական աջակցության ենթադրվող մեխանիզմները

20. Եվրասիական ցանցի ստեղծման և գործունեության ապահովման մասով աշխատանքների ֆինանսավորումը խորհուրդ է տրվում իրականացնել արտաբյուջետային, այդ թվում՝ հետևյալ միջոցների հաշվին՝

ա) օգտատերերի, այդ թվում՝ տնտեսության պետական և ոչ պետական հատվածների կազմակերպությունների ներդրումներ.

բ) պետական-մասնավոր գործընկերության միջոցներ.

գ) կազմակերպությունների սեփական միջոցներ.

դ) բանկային վարկեր.

ե) ներդրողների միջոցներ.

զ) օգտագործողների կողմից ձևավորվող հատուկ ֆոնդի (հաշվի) միջոցներ (անհրաժեշտության դեպքում)։

21. Միասնական ռեեստրի ազգային մասերի ստեղծման և գործունեության ապահովման մասով աշխատանքների ֆինանսավորումը կարող է իրականացվել լիազորված մարմինների գործունեության ապահովման համար նախատեսված՝ անդամ պետությունների բյուջեների միջոցների հաշվին, ինչպես նաև արտաբյուջետային միջոցների հաշվին:

22. Եվրասիական ցանցի կենտրոնների ֆինանսավորումը կարող է իրականացվել ինչպես իրենց կողմից իրենց գործունեության արդյունքում ստացվող միջոցների հաշվին, այնպես էլ անդամ պետությունների բյուջեների միջոցների հաշվին (լիազորված մարմնի որոշման առկայության դեպքում)։

23. Անդամ պետությունների կողմից կարող են կիրառվել եվրասիական ցանցի կենտրոնների պետական աջակցության այն մեխանիզմները, որոնք նախատեսված են անդամ պետությունների օրենսդրությամբ։

VI. Եվրասիական ցանցի գործունեության արդյունավետության մշտադիտարկումը և կարգավորումը

24. Եվրասիական ցանցի գործունեության արդյունավետության մշտադիտարկումն իրականացվում է ըստ հետևյալ առաջարկվող ցուցանիշների՝

ա) սոցիալ-տնտեսական արդյունք, որը որոշվում է տեխնոլոգիաների տրանսֆերի, ստեղծված կամ պահպանված աշխատատեղերի թվի, աշխատանքի արտադրողականության ցուցանիշների փոփոխությունների հետ կապված` կազմակերպության շրջանառության աճի հիման վրա.

բ) մատուցվող ծառայությունների արդյունավետություն, որը որոշվում է տեխնոլոգիաների տրանսֆերի մասին կնքվող համաձայնագրերի թվի աճի գնահատման, տեխնոլոգիական հարցումների կամ առաջարկների նկատմամբ հետաքրքրության բարձրացման և հաջողության մասին նախապատրաստված պատմությունների հիման վրա.

գ) այն ծառայությունների և բրոքերային միջոցառումների թիվը, որոնք որոշվում են մատուցված մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ տեխնոլոգիական աուդիտի, անցկացված բրոքերային միջոցառումների և գործնական առաքելությունների քանակի գնահատման, տեխնոլոգիական հարցումների և առաջարկների նախապատրաստված պրոֆիլների քանակի հիման վրա.

դ) ցանցի չափը և դրա զարգացման դինամիկան, որոնք որոշվում են օգտատերերի թվի վերլուծության և եվրասիական ցանցի բրենդի ճանաչելիության գնահատման հիման վրա։

25. Մշտադիտարկման հիման վրա անցկացվում է եվրասիական ցանցի գործունեության արդյունավետության գնահատում։

26. Հանձնաժողովը, եվրասիական ցանցի գործունեության արդյունավետության գնահատման մասին եզրակացության հիման վրա՝

ա) բացահայտում է եվրասիական ցանցի ազգային հատվածների գործունեության լավագույն գործելակերպերը և ապահովում է դրանց տարածումը.

բ) մասնակցում է տեխնոլոգիաների տրասնֆերի հարցերով կլոր սեղանների, խորհրդակցությունների և տեսաժողովների կազմակերպմանն ու անցկացմանը.

գ) լիազորված մարմինների հետ համատեղ մշակում է տեխնոլոգիաների տրանսֆերի միջազգային ցանցերում եվրասիական ցանցի ինտեգրման մեխանիզմներ:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։