ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
14 նոյեմբերի 2017 թվականի թիվ 151 քաղ. Մոսկվա
ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջպետական փորձարկումների անցկացման հարցերով հանձնաժողովի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի` 2015 թվականի օգոստոսի 18-ի թիվ 77 կարգադրությամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) հանձնաժողովի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝
Հայաստանի Հանրապետությունից՝
Կարապետյան
Նաիրա Կույբիշևի՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչության պետ
Խաչատուրյան
Արթուր Գեորգիի՝ «ԷԿԵՆԳ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն
Բելառուսի Հանրապետությունից՝
Ռուդնև
Սերգեյ Ալեքսանդրի՝ «Էլեկտրոնային ծառայությունների ազգային կենտրոն» հանրապետական ունիտար ձեռնարկության տնօրենի առաջին տեղակալ
Ղազախստանի Հանրապետությունից՝
Կուանդիկովա
Մեյրլգուլ ՈՒալիխանի՝ Ղազախստանի Հանրապետության տեղեկատվության և հաղորդակցության նախարարության տեղեկատվայնացման դեպարտամենտի՝ ԵԱՏՄ շրջանակներում տեղեկատվայնացման նախագծերի վարչության ղեկավար
Շաուխինա
Ռաուշան Նիգմետի՝ Ղազախստանի Հանրապետության պաշտպանական և աերոտիեզերական արդյունաբերության նախարարության տեղեկատվական անվտանգության հարցերով կոմիտեի տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում ատեստավորման և տեխնիկական կանոնակարգման վարչության ղեկավար
Ղրղզստանի Հանրապետությունից՝
Կալմամատով Էդիլ Շերմամատի՝ Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանն առընթեր «Արտաքին առևտրի ոլորտում «մեկ պատուհանի» կենտրոն» պետական ձեռնարկության տեխնիկական աջակցության ինժեներ.
բ) նշել հանձնաժողովի հետևյալ անդամների նոր պաշտոնները՝
Կանաշ
Իգոր Իգորի՝ Բելառուսի Հանրապետության կապի և տեղեկատվայնացման նախարարության ռազմավարական նախագծերի վարչության պետ
Շալաբաև
Կայսար Ունլասինի՝ Ղազախստանի Հանրապետության տեղեկատվության և հաղորդակցության նախարարության տեղեկատվայնացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ.
գ) հանձնաժողովի կազմից հանել Ն.Ժ. Նիկողոսյանին, Ա. Յու. Թունյանին, Ի.Ա. Կորոլին, Ս.Ա. Բայգանինին, Ժ.Զ. Ժախմետովային, Ա.Ա. ՈՒսենբաևին և Պ.Վ. Մալկովին:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Տ. Սարգսյան