Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

1. Սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածում նշված հարցման կատարումը մերժվում է, եթե՝

ա) հարցումը չի համապատասխանում սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետում նշված պահանջներին,

բ) հարցում ներկայացնող մարմինը չի տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը հարցում ստացած մարմնին՝ հարցումը կատարելու համար անհրաժեշտ լրացուցիչ տեղեկատվությունը տրամադրելու մասին իրեն հասցեագրված հարցումն ուղարկվելուց հետո 2 ամսվա ընթացքում,

գ) հարցումն օբյեկտիվորեն չի կարող կատարվել հարցում ստացող մարմնից անկախ պատճառներով:

2. Հարցման կատարումը մերժելու՝ սույն հոդվածի 1-ին կետի «ա» և «գ» ենթակետերով նախատեսված դեպքերում հարցում ներկայացնող մարմինը դրա մասին ծանուցվում է գրավոր՝ հարցում ստացող մարմնի կողմից հարցումն ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։