Հոդված 4
Հոդված 4
1. Տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է ըստ տեղեկատվական փոխգործակցության համար պատասխանատու մարմինների հարցումների՝ գրավոր, ռուսերենով կամ անդամ պետության պետական լեզվով (հարցումներին և պատասխաններին կցելով ռուսերեն թարգմանությունը):
2. Կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման մասին տեղեկատվություն ստանալու վերաբերյալ հարցումը ձևակերպվում է գրավոր, ստորագրվում տեղեկատվական փոխգործակցության համար պատասխանատու մարմնի ղեկավարի կամ ղեկավարի տեղակալի կողմից, և պարունակում է՝
ա) հարցում ներկայացնող մարմնի անվանումը,
բ) հարցում ստացող մարմնի անվանումը,
գ) հղում սույն Համաձայնագրին,
դ) հարցում ներկայացնելու հիմքերը,
ե) հարցման էության համառոտ նկարագիրը,
զ) այն անձի նույնականացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը, որի վերաբերյալ ներկայացվում է հարցումը,
է) ժամանակահատվածը կամ ամսաթիվը (ամսաթվերը), որոնց համար ներկայացվում է տեղեկատվության հարցումը,
ը) հարցումը կատարելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:
3. Հարցումը կատարելու ժամկետը չի կարող գերազանցել հարցում ստացող մարմնի կողմից այն ստանալու օրվանից 30 օրացուցային օրը: Ավելի կարճ ժամկետում հարցումը կատարելու անհրաժեշտության դեպքում հարցման մեջ կատարվում է համապատասխան վերապահում՝ նշելով հարցումը կատարելու հիմքը և ցանկալի ժամկետը։
Շտապ հարցումը կատարելու ժամկետը չի կարող գերազանցել հարցում ստացող մարմնի կողմից այն ստանալու օրվանից 10 օրացուցային օրը:
Այն դեպքում, երբ հարցումը կատարելու համար հարցում ստացող մարմնին լրացուցիչ տեղեկատվություն է անհրաժեշտ հարցում ներկայացնող մարմնից, հարցումը կատարելու ժամկետն ավելանում է լրացուցիչ տեղեկատվությունը ստանալու համար անհրաժեշտ ժամանակահատվածով:
Սույն կետով նախատեսված ժամկետներում հարցումը մասնակի կամ ամբողջությամբ կատարելու անհնարինության դեպքում հարցում ստացող մարմինը տեղեկացնում է հարցում ներկայացնող մարմնին հարցումը կատարելու ենթադրվող ժամկետի վերաբերյալ: