Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

Անդամ պետությունների կողմից սույն Համաձայնագրի և 2011 թվականի դեկտեմբերի 19-ի պայմանագրի դրույթների իրագործման դիտանցում իրականացնելու համար Եվրասիական տնտեսական միությունն իրավունք ունի պահանջելու տեղեկատվություն տեղեկատվական փոխգործակցության համար պատասխանատու մարմինների կողմից կատարված հարցումների թվի, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և (կամ) ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխումը կասեցնելու փաստերի թվի, ինչպես նաև այն կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների վերաբերյալ կայացված որոշումների մասին, որոնց տեղափոխումը կասեցվել է:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում դիտանցման արդյունքների մասին տեղեկացնում է Եվրասիական միջկառավարական խորհրդին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։