Հոդված 3. Կիրառման շրջանակները
Հոդված 3. Կիրառման շրջանակները
ա) Կողմերից յուրաքանչյուրը կնշանակի պատասխանատու անձանց, որոնք այսուհետ կսահմանեն հետագա համագործակցության բնագավառները:
բ) Հնարավոր համագործակցության բնագավառները սահմանելիս պատասխանատու անձինք կհաղորդակցվեն միմյանց հետ հնարավորության սահմաններում էլեկտրոնային կապի միջոցներով:
գ) Համագործակցությունը կարող է ներառել ռազմավարական և տեխնիկական բնույթի խորհրդատվություն, սեմինարների և համաժողովների անցկացում, ինչպես նաև վերապատրաստում տրանսպորտի բնագավառը համակարգող քաղաքականության և կանոնակարգման ոլորտներում:
դ) Կողմերը կբանակցեն միմյանց հետ յուրաքանչյուր ծրագիրը իրականացնելուց առաջ: Ծրագիրը կներառի գործողությունների ժամկետներն ու պայմանները, ինչպես նաև վճարման ժամանակացույցը և պայմանները:
ե) Գործողությունները իրականացնելիս Կողմերը հնարավորության սահմաններում պետք է առաջնորդվեն ինքնածախսածածկման գաղափարով: