Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ (ՀԱՄԱՐԺԵՔ ԱՅԼ ՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ) ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԵԳՐԵԼՈՒ ԵՎ ԲԱՇԽԵԼՈՒ, ԴՐԱՆՔ ՈՐՊԵՍ ԵԿԱՄՈՒՏ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՄԱՏԵՂ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Ընդհանուր դրույթներ

1. Անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից Արձանագրության դրույթների պահպանման ստուգումն իրականացվում է յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի, Բելառուսի Հանրապետության պետական վերահսկողության կոմիտեի, Ղազախստանի Հանրապետության հանրապետական բյուջեի կատարման նկատմամբ վերահսկողության հարցերով հաշվիչ կոմիտեի, Ղրղզստանի Հանրապետության հաշվիչ պալատի, Ռուսաստանի Դաշնության հաշվիչ պալատի (այսուհետ՝ անդամ պետությունների ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմիններ) կողմից՝ համատեղ վերահսկիչ միջոցառումների շրջանակներում։

2. Անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից Արձանագրության դրույթների պահպանման հարցերին ուղղված համատեղ վերահսկիչ միջոցառումների կազմակերպման և անցկացման ժամանակ անդամ պետությունների ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինները ղեկավարվում են սույն Համաձայնագրով, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրությամբ։

3. Համատեղ վերահսկիչ միջոցառումների աշխատանքային լեզուն ռուսերենն է:

Համատեղ վերահսկիչ միջոցառումների շրջանակներում տեղեկատվությունն ու փաստաթղթերը ներկայացվում են ռուսերենով կամ անդամ պետության պետական լեզվով (կցելով դրանց ռուսերեն թարգմանությունը)։

4. Սույն Համաձայնագրում օգտագործվող հասկացությունները կիրառվում են Արձանագրությամբ սահմանված իմաստներով:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։