Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱՎԹԻ ԵՎ ԳԱԶԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2016-03-10-ից մինչև 2016-08-31։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2016-08-31Բացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

9 մարտի 2016 թվականի թիվ 20 քաղ. Մոսկվա

ՆԱՎԹԻ ԵՎ ԳԱԶԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Նավթի եւ գազի հարցերով խորհրդատվական կոմիտեի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի փետրվարի 24-ի թիվ 10 կարգադրությամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց`

Ղազախստանի Հանրապետությունից՝

Աբսատտարովա

Մարժան Նեսիպբեկի՝ - Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության բնական մենաշնորհների կարգավորման և մրցակցության պաշտպանության հարցերով կոմիտեի վարչության ղեկավար

Բոտբաևա

Զարինա Բալտաբայի՝ - Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության բնական մենաշնորհների կարգավորման և մրցակցության պաշտպանության հարցերով կոմիտեի վարչության ղեկավար

Ումիտբաև

Բերիկ Ալտայի՝ - Ռուսաստանի Դաշնությունում՝ Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի ներկայացուցչության տնօրեն

Ռուսաստանի Դաշնությունից՝

Մախոնին

Դմիտրի Նիկոլայի՝ - Դաշնային հակամենաշնորհային ծառայության վառելիքաէներգետիկ համալիրի կարգավորման վարչության պետ.

բ) Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Ա.Կ. Օտարովային, Ն.Ն. Սուկուրովին և Ն.Ի. Դիանովային:

2. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ Էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Դ.Տ. Իբրաևը նախագահում է Նավթի և գազի հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստերը (Խորհրդատվական կոմիտեի նախագահ):

3. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի փետրվարի 24-ի «Նավթի և գազի հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 10 կարգադրության 2-րդ կետը։

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում, դրա հրապարակման օրվանից:

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

նախագահ` Տ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։