ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
23 հունվարի 2018 թվականի թիվ 12 քաղ. Մոսկվա
ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Դեղամիջոցների հարցերով փորձագիտական կոմիտեի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի օգոստոսի 29-ի թիվ 113 կարգադրությամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) Դեղամիջոցների հարցերով փորձագիտական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝
Ղազախստանի Հանրապետությունից՝
Տուլեգենովա Արդակ Ուրինբասարի՝ Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղամիջոցների, բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի փորձաքննության ազգային կենտրոն» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության՝ Ղազախստանի Հանրապետության պետական դեղագրքի և Եվրասիական տնտեսական միության դեղագրքի կատարելագործման մասով վարչության ղեկավար
Ղրղզստանի Հանրապետությունից՝
Դույշենալիև Նուրլան Կադիրբեկի՝ Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարության դեղորայքային ապահովման և բժշկական տեխնիկայի դեպարտամենտի տնօրենի առաջին տեղակալ
բ) Դեղամիջոցների հարցերով փորձագիտական կոմիտեի կազմից հանել Շ.Ա. Բայդուլլաևային և Դ.Դ. Ջուսուպովային։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Տ. Սարգսյան