Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1995-06-10-ից մինչև 2001-10-18։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2001-10-18Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի

կողմից «16» մայիսի 1995 թ. Հ.Ն.-1164-1

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

I. «Հայաստանի Հանրապետության հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.

1. Օրենքի 18 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման նպատակով հանրաքվե անցկացնելիս հանրաքվեի կենտրոնական, շրջանային, քաղաքային և տեղամասային հանձնաժողովների լիազորություններն իրականացնում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների կենտրոնական, ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովները, որոնք գործում են «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով»:

2. Օրենքի 28 հոդվածի առաջին մասում «7-ից մինչև 23-ը» բառերը փոխարինել «8-ից մինչև 20-ը» բառերով:

3. Օրենքի 31 հոդվածի իններորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հանրաքվեի դրված հարցի մասին որոշումը համարվում է ընդունված, եթե «ԱՅՈ» են քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ երրորդը»:

II. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

Երևան

22 մայիսի 1995 թ.

ՀՕ-138

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։