Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՍՏԵՂԾՈՒՄ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

24 ապրիլի 2018 թվականի թիվ 75 քաղ. Մոսկվա

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՍՏԵՂԾՈՒՄ

Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 3 որոշմամբ հաստատված՝ «2018-2020 թվականների Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և իրականացման փուլերի իրագործման միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») 4-րդ կետի «ա» ենթակետի իրագործման նպատակներով՝

1. Ստեղծել տրանսպորտի և ենթակառուցվածքի ոլորտում ինտեգրման նշանակալի նախագծերի ուսումնասիրության հարցերով աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ):

2. Աշխատանքային խմբի ղեկավար նշանակել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով անդամ (նախարար) Է.Ա. Կայկիևին:

Աշխատանքային խմբի ղեկավարին՝

սահմանել աշխատանքային խմբի աշխատանքային կանոնակարգը.

հաստատել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների առաջարկությունների հիման վրա ձևավորված աշխատանքային խմբի կազմը:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Տ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։