Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

22 մայիսի 2018 թվականի թիվ 93 քաղ. Մոսկվա

ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Բնական մենաշնորհների հարցերով խորհրդատվական կոմիտեի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի մայիսի 12-ի թիվ 44 կարգադրությամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Բազիլով Ասան Չոժեբայի՝ Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության բնական մենաշնորհների կարգավորման, մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ

Եսեմբաև Այդար Մարատի՝ Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության բնական մենաշնորհների կարգավորման, մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության կոմիտեի տնտեսական ինտեգրման վարչության ղեկավար

Կալմենովա Մարժան Տինիսբեկի՝ Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության բնական մենաշնորհների կարգավորման, մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության կոմիտեի իրավական ապահովման վարչության ղեկավար

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ասանկանով Էրմեկ Ասանկանի՝ Ղրղզստանի Հանրապետության արդյունաբերության, էներգետիկայի և ընդերքօգտագործման պետական կոմիտեի էլեկտրաէներգետիկայի վարչության պետ

Ռուսաստանի Դաշնությունից՝

Յակովենկո Նատալյա Յուրիի՝ Դաշնային հակամենաշնորհային ծառայության վառելիքաէներգետիկ համալիրի կարգավորման վարչության պետի տեղակալ.

բ) Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Ռ.Ժ. Կումեկբաևային, Ժ.Ի. Սպանին և Մ.Օ. Էսենգուլովին։

2. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հոկտեմբերի 4-ի «Բնական մենաշնորհների հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 158 կարգադրության 2-րդ կետը։

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Տ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։