ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 սեպտեմբերի 2025 թ. N 63-Ն
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ՝ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերի, 90-րդ հոդվածի 6-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի համաձայն՝ ավագանին որոշում է`
1. Ջերմուկ համայնքի 2025 թվականի բյուջեի ծախսային մասում վարչական մասի պահուստային ֆոնդի՝ բաժին 11, խումբ 01, դաս 02, ծրագիր 51, 210002-«ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891-պահուստային միջոցներ» տնտեսագիտական հոդվածը նվազեցնել 50,0 (հիսուն) միլիոն ՀՀ դրամով, որն ուղղել համայնքի բյուջեի ֆոնդային մաս՝ համայնքի զարգացման հնգամյա և տարեկան աշխատանքային պլաններով 2025 թվականին նախատեսված սուբվենցիոն (կապիտալ ծախսերի) ծրագրերի և միջոցառումների իրականացման համար:
2․ Հաստատել Ջերմուկ համայնքի 2025 թվականի բյուջեի՝ սույն որոշմամբ կատարված փոփոխությունները՝ ի գիտություն ընդունելով Ջերմուկ համայնքի 2025 թվականի բյուջեն՝ ս/թ սեպտեմբերի 24-ի դրությամբ՝
Ընդամենը՝ եկամտային մաս՝ 938,624.9 հազար ՀՀ դրամ
ծախսային մաս՝ 938,624.9 հազար ՀՀ դրամ
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
Կողմ -9
ԱՅՎԱԶՅԱՆ ՄԽԻԹԱՐ
ԱՐՍԵՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ
ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱԶԱՏ
ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՐԻՆԵ
ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ
ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ
ՎԱՀԱՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ
ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ Դեմ -0 Ձեռնպահ -0
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ
2025 թ․ սեպտեմբերի 24
ք. Ջերմուկ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 սեպտեմբերի 2025 թվական: