Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՈՒՂԵԿՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

1 նոյեմբերի 2018 թվականի թիվ 31 քաղ. Աստանա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՈՒՂԵԿՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի ներդրման և փոխադարձ ճանաչման մեխանիզմ ձևավորելու նպատակներով՝

1. Ի գիտություն ընդունել Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետություններում փոխադարձ առևտրի ժամանակ էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի ներդրումն ու փոխադարձ ճանաչումն ապահովող աշխատանքների ընթացքի մասին տեղեկատվությունը։

2. Դիմել անդամ պետությունների կառավարություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի ներդրումը և փոխադարձ ճանաչումը կանոնակարգող նորմատիվ փաստաթղթերի մշակման աշխատանքներն սկսելու խնդրանքով։

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ ապահովել էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի ներդրումը և փոխադարձ ճանաչումը կանոնակարգող նորմատիվ փաստաթղթերի մշակման աշխատանքների համակարգումը։

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստի ժամանակ զեկուցել էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի ներդրման և փոխադարձ ճանաչման աշխատանքների ընթացքի մասին։

5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից՝

Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Ա. Մամին Ժ. Ռազակով Ա. Սիլուանով

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։