«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 դեկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հոկտեմբերի 2005 թվականի N 2073-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՑ ԵՎ ՓԱԿ ԿՈԼԵԿՏՈՐԱԴՐԵՆԱԺԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 16-ի «Մելիորացիա» պետական փակ բաժնետիրական ընկերության հիմնական միջոցները վերագնահատելու մասին» N 1383-Ա որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Մելիորացիա» պետական փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռում գտնվող բաց կոլեկտորադրենաժային ցանցերի վերագնահատման արդյունքները և դրանք արտացոլել ընկերության 2005 թվականի տարեկան հաշվապահական հաշվեկշռում` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաշվառումից դուրս մնացած փակ կոլեկտորադրենաժային ցանցերը` 641754711 դրամ հաշվեկշռային արժեքով (N 2 հավելված), և բաց կոլեկտորադրենաժային ցանցերը` 88708007 դրամ հաշվեկշռային արժեքով (N 3 հավելված), ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` սույն որոշման 2-րդ կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնել «Մելիորացիա» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` այդ գույքի հաշվեկշռային արժեքի չափով, ավելացնելով կանոնադրական կապիտալը` բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2005 թ. դեկտեմբերի 5
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 20-ի N 2073-Ն որոշման
Ա Մ Փ Ո Փ Ա Ղ Յ ՈՒ Ս Ա Կ
«ՄԵԼԻՈՐԱՑԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱՑ ԿՈԼԵԿՏՈՐԱԴՐԵՆԱԺԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ (2004 Թ.)` ԸՍՏ ՄԱՐԶԵՐԻ
(դրամ)
NN ը/կ Մարզերի անվանումները Վերագնահատված հաշվեկշռային արժեքը Մաշվածությունը Մնացորդային արժեքը
(հաշվեկշռային արժեքը)
1. Արարատի 5331803142 5051410612 280392530
2. Արմավիրի 2567587673 2424211682 143375991
3. Գեղարքունիքի 90678373 85976211 4702161
4. Լոռու 139442738 132293710 7149027
5. Շիրակի 125836250 119150238 6686012
6. Կոտայքի 6150500 5842975 307525
Ընդամենը 8261498676 7818885431 442613245
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 20-ի N 2073-Ն որոշման
Ա Մ Փ Ո Փ Ա Ղ Յ ՈՒ Ս Ա Կ
ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԱԾ ՓԱԿ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ԴՐԵՆԱԺՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ (2004 Թ.)` ԸՍՏ ՄԱՐԶԵՐԻ
(դրամ)
NN
ը/կ Մարզերի
անվանումները Գնահատված հաշվեկշռային արժեքը Մաշվածությունը Մնացորդային արժեքը
(հաշվեկշռային արժեքը)
1. Արարատի 3442453872 3151620115 290833757
2. Արմավիրի 3979024462 3628103509 350920955
Ընդամենը 7421478334 6779723623 641754711
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 20-ի N 2073-Ն որոշման
Ա Մ Փ Ո Փ Ա Ղ Յ ՈՒ Ս Ա Կ
ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԱԾ ԲԱՑ ԿՈԼԵԿՏՈՐԱԴՐԵՆԱԺԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ (2004 Թ.)` ԸՍՏ ՄԱՐԶԵՐԻ
(դրամ)
NN
ը/կ Մարզերի
անվանումները Գնահատված հաշվեկշռային արժեքը Մաշվածությունը Մնացորդային արժեքը (հաշվեկշռային արժեքը)
1. Արարատի 571783808 539886987 31896821
2. Արմավիրի 418030481 396876231 21154250
3. Գեղարքունիքի 300334630 285383622 14951008
4. Լոռու 70943850 67386254 3557596
5. Շիրակի 117725363 111839094 5886269
6. Կոտայքի 91991900 87392305 4599595
7. Արագածոտնի 133249355 126586887 6662468
Ընդամենը 1704059387 1615351380 88708007
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան