«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 դեկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հոկտեմբերի 2005 թվականի N 2059-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի
N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին և 23-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն N 1 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի, և N 5 հավելվածի 23-րդ աղյուսակում կատարել փոփոխություն ու լրացում` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 28938.0 հազ. դրամ, այդ թվում՝
ա) Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին` առանց մրցույթի անցկացման, որպես դրամաշնորհ տրամադրելու նպատակով` 3878.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով).
բ) Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի նախագծում ընդգրկված աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքննության անցկացման նպատակով` 25060.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով), այդ թվում՝
«Գորիսի պրոֆեսոր Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի հիմնանորոգման համար` 1710.0 հազ. դրամ,
հանրապետության մարզային 10 անասնաբուժական լաբորատորիաների շենքերի հիմնանորոգման համար` 4950.0 հազ. դրամ,
հանրապետության անտառային տարածքներում անտառավերականգնման համար` 12000.0 հազ. դրամ,
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Սայաթ-Նովայի, Սիսի, Ռանչպարի և Սիփանիկի գյուղական համայնքների տարածքներում Հրազդան գետի հունի մաքրման և հողաթմբերի ամրացման համար` 6400.0 հազ. դրամ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Ա. Մարգարյան
2005 թ. դեկտեմբերի 5
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 27-ի N 2059-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի
գործառական
դասակարգման Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները նշված են դրական, իսկ նվազեցումները` բացասական նշանով)
խումբը ենթա-խումբը տարի
1 2 3 4
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ
այդ թվում` 0.0
04 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
այդ թվում` - 21356.5
06 Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն
- 5314.4
այդ թվում`
01. Արհեստագործական ուսուցման գծով պետական պատվեր
- 5314.4
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն - 5314.4
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր - 5314.4
07 Միջին մասնագիտական կրթություն
- 16042.1
այդ թվում`
01. Միջին մասնագիտական ուսուցման գծով պետական պատվեր - 16042.1
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն - 16042.1
Կրթաթոշակներ - 2622.0
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր
- 13420.1
10 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ
այդ թվում`
- 7581.5
04 Բույսերի պաշտպանություն - 29966.8
այդ թվում`
03. Բույսերի պաշտպանության միջոցառումներ - 29966.8
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն - 29966.8
Այլ ծախսեր - 29648.8
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր - 318.0
05 Անասնաբուժության և հակահամաճարակային միջոցառումներ 15504.8
այդ թվում`
01. Կենդանիների հիվանդությունների լաբորատոր ախտորոշման և կենդանական ծագում ունեցող հումքի և նյութի փորձաքննության միջոցառումների իրականացման պետական պատվեր 17000.0
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 17000.0
Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ 17000.0
06. Սահմանային հսկիչ կետերի կառուցում և վերազինում - 1495.2
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն - 1495.2
Նախագծահետազոտական ծախսեր - 236.0
Կապիտալ շինարարության ծախսեր - 1259.2
06 Անտառային տնտեսություն 30018.5
այդ թվում՝`
01. Անտառպահպանական, անտառպաշտպանական, անտառվերականգնման աշխատանքների պետական պատվեր 30018.5
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 30018.5
Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ 30018.5
07 Տոհմաբուծություն, սերմնաբուծություն և այլ ծրագրեր - 23138.0
այդ թվում`
05. Աջակցություն գյուղատնտեսական տվյալների հավաքագրմանը - 3528.0
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն - 3528.0
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր - 3528.0
07. Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների համարակալում և հաշվառում - 13610.0
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն - 13610.0
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր - 13610.0
09. Հակակարկտային սարքավորումների ձեռքբերման գործընթացում պետության ստանձնած պարտավորությունների կատարում - 6000.0
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն - 6000.0
Սարքեր և սարքավորումների ձեռքբերման ծախսեր - 6000.0
14 ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ այդ թվում` 28938.0
06 Այլ ծրագրեր 28938.0
այդ թվում`
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 28938.0
ՀՀ կառավարություն 28938.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հոկտեմբերի 27-ի N 2059-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի
N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ 23-ՐԴ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԸ
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Ծախսային ծրագրի անվանումը և համարը Ծախսային ծրագիրը կատարող ՀՀ պետական կառավարման մարմնի անվանումը Տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվող դրամաշնորհի գումարը
(հազ. դրամ) Դրամաշնորհ ստացող տնտեսավարող սուբյեկտի անվանումը
խումբը ենթա-
խումբը
10 05 01. Կենդանիների հիվանդությունների լաբորատոր ախտորոշման և կենդանական ծագում ունեցող հումքի և նյութի փորձաքննության միջոցառումների իրականացման պետական պատվեր ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 17000.0 «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» ՊՈԱԿ
10 06 01. Անտառապահպանական, անտառապաշտպանական, անտառավերականգնման աշխատանքների պետական պատվեր ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 30018.5 «Հայանտառ» ՊՈԱԿ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան