Հոդված 1
Հոդված 1
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 12-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ և1 ենթակետով՝
«և.1) հաստատում է անդամ պետությունների միջև ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման նորմատիվների հաշվարկման մեթոդիկան.».
2) 16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1 ենթակետով՝
«5.1) հաստատում է ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման նորմատիվները յուրաքանչյուր անդամ պետության համար.».
3) «Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և հավաքագրումների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի վերաբերյալ» արձանագրության մեջ (նշված Պայմանագրի թիվ 5 հավելված)՝
12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«12. Ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման նորմատիվները յուրաքանչյուր անդամ պետության համար սահմանվում են Միջկառավարական խորհրդի կողմից 3 տարով՝ հերթական 3-ամյա ժամանակահատվածի համար դրանց հետագա վերանայմամբ։ Նշված նորմատիվները հաշվարկվում են Բարձրագույն խորհրդի կողմից հաստատվող՝ անդամ պետությունների միջև ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման նորմատիվների հաշվարկման մեթոդիկային համապատասխան։».
40-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«40. Անդամ պետության լիազորված մարմինը յուրաքանչյուր օր՝ տեղական ժամանակով ընթացիկ օրվա ժամը 16։00-ից ոչ ուշ (Հայաստանի Հանրապետության համար՝ Երևան քաղաքի ժամանակով, Բելառուսի Հանրապետության համար՝ Մինսկ քաղաքի ժամանակով, Ղազախստանի Հանրապետության համար՝ Աստանա քաղաքի ժամանակով, Ղրղզստանի Հանրապետության համար՝ Բիշքեկ քաղաքի ժամանակով, Ռուսաստանի Դաշնության համար՝ Մոսկվա քաղաքի ժամանակով) մյուս անդամ պետությունների լիազորված մարմիններ է ուղարկում հետևյալ տեղեկությունները՝ հաշվետու օրվա դրությամբ՝».
53-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«53. Անդամ պետությունների պետական ֆինանսական հսկողության բարձրագույն մարմինները համատեղ հսկողական միջոցառումների շրջանակներում յուրաքանչյուր տարի ստուգում են լիազորված մարմինների կողմից սույն Արձանագրության դրույթների պահպանումը։».
4) «Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվեգրման և բաշխման մասին» հիմնադրույթի (նշված Պայմանագրի թիվ 8 հավելվածի հավելված) 3-րդ կետում «սահմանված կարգով ու նորմատիվներով» բառերը փոխարինել «համապատասխան» բառով, «՝ հաշվի առնելով» բառերը փոխարինել «, հաշվի առնելով» բառերով։