Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԾԱԳՈՂ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

14 սեպտեմբերի 2018 թվականի թիվ 43 քաղ. Մոսկվա

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԾԱԳՈՂ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ի կատարումն «Գնումների կագավորման կարգի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 25 հավելված) 30-րդ կետի և նշված պայմանագրի 28-րդ հոդվածի 1-ին կետի իրագործման նպատակներով՝

1. Խնդրանքով դիմել Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝

մինչև 2019 թվականի հունվարի 1-ը արագացնել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ծագող՝ էլեկտրոնային հաշվիչ մեքենաների համար ծրագրերի և տվյալների բազաների ռեեստրի վարումն ապահովող «Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների համար ծրագրերի և տվյալների բազաների ռեեստրներ» դաշնային պետական տեղեկատվական համակարգի ստեղծումը, ռեեստրի օպերատորի սահմանումը և Ռուսաստանի Դաշնության թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարարությանն առընթեր ծրագրային ապահովման փորձագիտական խորհրդի ստեղծումը:

2019 թվականի հունվարի 1-ից ապահովել ռեեստրի ձևավորումն ու վարումը, ինչպես նաև ծրագրային ապահովման մասին տեղեկությունները դրանում ներառելու մասին հայտերի ընդունումը:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը Ռուսաստանի Դաշնության կառավարություն ներկայացնել առաջարկություններ թեկնածուների մասին՝ Ռուսաստանի Դաշնության թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարարությանն առընթեր ծրագրային ապահովման փորձագիտական խորհրդի կազմում ընդգրկելու համար:

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով անդամ (նախարար) Կ.Ա. Մինասյանին՝ ապահովել սույն կարգադրության կատարման մշտադիտարկումը:

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից՝

Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Ա. Մամին Ժ. Ռազակով Ա. Սիլուանով

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։