Հոդված 5
Հոդված 5
Հայտնաբերված խախտումների վերացման և առաջարկությունների իրագործման մեխանիզմը
1. Անդամ պետության կառավարությունն ամփոփ հաշվետվությունն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում այն ուղարկում է իր պետության՝ ամփոփ հաշվետվության մեջ նշված պետական մարմիններ՝ կատարման համար։
Անդամ պետության պետական մարմինները պարտավոր են վերացնել հայտնաբերված խախտումները, միջոցներ ձեռնարկել ամփոփ հաշվետվության մեջ նշված առաջարկությունների իրագործումն ապահովելու համար և դրա մասին տեղեկացնել իրենց պետության կառավարությանը և պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմնին՝ ամփոփ հաշվետվության մեջ սահմանված ժամկետներին համապատասխան։
Անդամ պետությունների բյուջեներում բաշխման ենթակա ներմուծման մաքսատուրքերի գումարներն անդամ պետության բյուջե հաշվեգրելու ժամանակ խախտումների վերացումն իրականացվում է այդ պետության օրենսդրությանը համապատասխան։
Անդամ պետության պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինն իր պետության պետական մարմինների կողմից տեղեկատվությունն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում մյուս անդամ պետությունների պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմիններին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնում է հայտնաբերված խախտումների վերացման և առաջարկությունների իրագործման արդյունքների մասին։
2. Ամփոփ հաշվետվության մեջ նշված խախտումների վերացման և առաջարկությունների իրագործման վերաբերյալ տեղեկատվությունն արտացոլվում է հաջորդ հաշվետու տարվա ամփոփ հաշվետվության մեջ։