Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԷՐԵԲՈՒՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՓԲԸ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 31 ՈՐՈՇՄԱՄԲ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

14 նոյեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 սեպտեմբերի 2005 թվականի N 1834-Ն

«ԷՐԵԲՈՒՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 31 ՈՐՈՇՄԱՄԲ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` «Էրեբունի բժշկական կենտրոն» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 14-ի N 31 որոշման 1-ին կետով առանձնացված, Հայաստանի Հանրապետության նախկին պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը հանձնված` 258685 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող 55 անվանում` 161 հիմնական միջոցները (այսուհետ` գույք), որպես գույքի առանձին տարրեր, մեկամսյա ժամկետում մասնավորեցնել դասական աճուրդով` համաձայն հավելվածի:

2. Սահմանել գույքի մեկնարկային գինը` դրա՝ հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքի 25 տոկոսը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` աճուրդի անցկացման օրվանից առնվազն 10 օր առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների և ժամկետների մասին:

4. Աճուրդն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. սեպտեմբերի 20

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2005 թվականի

սեպտեմբերի 15-ի N 1834-Ն որոշման

Ց Ա Ն Կ

«ԷՐԵԲՈՒՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 31 ՈՐՈՇՄԱՄԲ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ` ԸՍՏ ԳՆԱՀԱՏՎԱԾ ԱՐԺԵՔԻ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԻ

(հազ. դրամ)

NN ը/կ Հիմնական միջոցի անվանումը Շահա-գործման տարեթիվը Քա-նակը Սկզբնական արժեքը (հաշվեկշռային արժեքը) Գնահատված արժեքը Գույքի մեկնարկային գինը (գնահատ-ված արժեքի 25%) Գույքի միավորի մեկնարկային գինը

1 2 3 4 5 6 7 8

1. Մահճակալի պահարան 01.06.1992 50 1,707,905 2338 585 12

2. Մոնիտոր` մոր և պտղի համար B 81 01.01.1987 1 270,864 111 28 28

3. Ֆետալ մոնիտոր «Brattle-101» 01.01.1989 1 409,240 168 42 42

4. Բժշկական ինետոր` ագիոգրաֆիայի համար 01.01.1991 1 481,715 198 49 49

5. Ջերմավիզր «Ռադուգա» 01.01.1990 1 1,545,348 635 159 159

6. Մոնիտոր` ռետ ԳԴՌ 01.01.1987 1 399,291 164 41 41

7. Ապարատ «Կոլին -1» 01.01.1994 4 27,702,000 11377 2844 711

8. Մոնիտոր «Տոկարդ» 01.01.1994 1 385,000 158 40 40

9. Էլեկտրամամոգրաֆ ԷՄԳ 01.01.1993 1 524,182 215 54 54

10. Ֆրանսիական վարագույր` կախիչով 01.01.1992 16 1,082,109 444 111 7

11. Դիալիզի ապարատ 01.01.1999 5 250,000,000 182502 45625 9125

12. Լվացքի մեքենա 01.01.1998 1 469,000 264 66 66

13. Օդի կոմպրեսոր «Մոտկա» 01.11.1996 1 3,000,000 1194 298 298

14. Թթվածնի գեներատոր 01.11.1996 1 3,000,000 1194 298 298

15. Բարձր ճնշման կոմպրեսոր 01.11.1996 1 3,000,000 1194 298 298

16. Միկրոանալիզատոր «ԱՊ-215» 01.01.1989 1 481,986 198 49 49

17. Անալիզատոր-մոդել 01.11.1996 1 3,000,000 1194 298 298

18. Սարքավորում` 10-տեղանոց 01.11.1996 1 5,000 2 0.5 0.5

19. Բոգի կոմպրեսոր և զտման ֆիլտր 5 01.01.1998 1 1,254,000 707 177 177

20. Նևրոլոգիական սարքավորում «Դանտեկ» 01.01.1994 1 2,366,400 972 243 243

21. Ապարատ «Դիդիֆամ» 01.01.1991 1 4,617,000 1896 474 474

22. Արհեստական երիկամի ապարատ 01.01.1996 2 20,000,000 12350 3087 1544

23. Ապարատ «Կոլին» 01.01.1996 1 2,150,000 1015 254 254

24. Արհեստական երիկամի ապարատ 01.01.1998 1 8,922,388 5027 1257 1257

25. Հարիչ 01.01.1998 1 4,888,980 2780 695 695

26. Ապարատ ԷԿԳ (արտ.) 01.01.1996 1 1,923,750 2621 655 655

27. Ապարատ ԷԿԳ (ԱՄՆ) 01.01.1991 1 1,692,900 695 174 174

28. Լազերային մոդել 8986-05 01.01.1993 1 716,000 294 74 74

29. Էնդոմկրատներ 01.12.1997 12 1,019,000 1138 285 24

30. NKTM-40010/04 յուղով 01.11.1995 1 816,000 1137 284 284

31. Էլեկտրասրտագրիչ ԷԿՏ-03մ/2 01.10.1996 3 652,500 314 78 26

32. Սրտամոնիտոր «Պոկարտ» 01.01.1996 2 1,432,000 895 224 112

33. Անզգայացման ապարատ 01.12.1996 1 2,812,000 3617 904 904

34. Ֆիքսացիայի ապարատ 01.01.1997 2 804,596 434 108 54

35. Տրոկարների հավաքածու 01.12.1997 12 904,000 1010 252 21

36. Արհեստական երիկամի ապարատ 01.01.1997 5 8,148,300 3138 784 157

37. Բաջի ապարատ 01.01.1996 1 1,300,000 542 135 135

38. Մոնիտորային համակարգ 01.01.1986 1 3,713,196 1525 381 381

39. Ռենտգեն ապարատ «ՌՈՒՄ-20» 01.01.1987 2 1,815,635 746 186 93

40. Ապարատ «ԷԴՌ-750-15» 01.01.1987 1 3,061,906 1258 314 314

41. Վիրաբուժական մոնիտոր 01.01.1989 1 960,721 395 99 99

42. Ապարատ «Էնդոտոն» 01.01.1989 3 849,182 349 87 29

43. Ապարատ «Ռոմանտիկա» 01.01.1989 1 1,246,398 512 128 128

44. ՊՎԷՄ Էլեկտրոնիկա 01.01.1990 1 619,448 254 64 64

45. Ուրետրական համակարգ-սեղանիկ 01.01.1991 1 4,617,000 1896 474 474

46. Ռենտգեն ապարատ «Տուրդ-800» 01.01.1993 1 4,984,340 2047 512 512

47. Սպեկտրաֆոտոմետր «Բեկման» 01.01.1994 1 1,142,400 469 117 117

48. Մոնիտոր 01.01.1994 1 489,600 201 50 50

49. Էլեկտրաէնցեֆալոգրաֆ 01.01.1994 1 2,856,000 1173 293 293

50. Վերլուծիչ (Հունգարիա) 01.01.1987 1 365,197 150 38 38

51. Ապարատ՝ սորբտիոն 01.01.1991 2 1,015,345 417 104 52

52. ESK կրոսպեկտ 400E 01.01.1987 1 3,225,840 1325 331 331

53. Ռենտգեն ապարատ «Մամոգրաֆ» 01.01.1997

1

2,063,750

795 199

199

54. Ռենտգեն ապարատ «ԷՕՆ» 01.01.1998

1 2,150,000

896

224

224

55. Համակարգիչ Վ-14 01.01.1992

1 357,818 147 37 37

Ընդամենը 161 399,417,230 258687 64668

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։