Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ԽՈՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՌՉԱԿԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՇՈՒՐՋ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԹԱՑՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

22 հոկտեմբերի 2018 թվականի թիվ 30 քաղ. Երևան

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ԽՈՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՌՉԱԿԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՇՈՒՐՋ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԹԱՑՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման գործընթացների հետագա խորացման մասին» հռչակագրի նախագծի շուրջ աշխատանքի ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը, ի կատարումն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2018 թվականի մայիսի 14-ի թիվ 12 որոշման.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ սահմանված կարգով քննարկման ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման գործընթացների հետագա խորացման մասին» հռչակագրի նախագիծը։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից՝

Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Ա. Մամին Ժ. Ռազակով Ա. Սիլուանով

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։