Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

27 նոյեմբերի 2018 թվականի թիվ 21 քաղ. Մինսկ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16-րդ հոդվածի 6-ին կետին համապատասխան՝

1. 2019 թվականի մայիսի 13-ից մինչև մայիսի 28-ն ընկած ժամանակահատվածում անցկացնել Եվրասիական տնտեսական միության դատարանի և 2019 թվականի մայիսի 29-ից մինչև հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2015-2017 թվականների ֆինանսատնտեսական գործունեության վերստուգում:

2. Հաստատել վերստուգող խմբի հետևյալ կազմը.

Հայաստանի Հանրապետությունից՝

Էլոյան Դավիթ Արկադիի՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության 4-րդ բաժնի պետ (վերստուգող խմբի նախագահ)

Հովհաննիսյան Վահան Վարդգեսի՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության 2-րդ բաժնի գլխավոր վերահսկող

Բելառուսի Հանրապետությունից՝

Գլավինսկայա Նատալյա Պյոտրի՝ Բելառուսի Հանրապետության ֆինանսների նախարարության վերահսկողության-վերստուգման գլխավոր վարչության բյուջետային միջոցների օգտագործման նկատմամբ ֆինանսական վերահսկողության վարչության գլխավոր վերահսկող-վերստուգող (Եվրասիական տնտեսական միության դատարանում վերստուգում իրականացնող վերստուգող խմբի կազմում)

Իվանով Գրիգորի Վիկտորի՝ Բելառուսի Հանրապետության ֆինանսների նախարարության վերահսկողության-վերստուգման գլխավոր վարչության բյուջետային միջոցների օգտագործման նկատմամբ ֆինանսական վերահսկողության վարչության պետի տեղակալ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովում վերստուգում իրականացնող վերստուգող խմբի կազմում)

Ղազախստանի Հանրապետությունից՝

Յուսուպով Ակիլբեկ Ումիրբեկի՝ Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներքին պետական աուդիտի կոմիտեի գլխավոր փորձագետ-պետական աուդիտոր (Եվրասիական տնտեսական միության դատարանում վերստուգում իրականացնող վերստուգող խմբի կազմում)

Կարմենով Երլան Մուխանի՝ Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներքին պետական աուդիտի կոմիտեի գլխավոր փորձագետ-պետական աուդիտոր (Եվրասիական տնտեսական հանձնաժողովում վերստուգում իրականացնող վերստուգող խմբի կազմում)

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Կադիրով Դուրուսբեկ Ժանիբայի՝ Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներքին աուդիտի բաժնի վարիչ

Ռուսաստանի Դաշնությունից՝

Մորոզովա Յանա Ռիխարդի՝ Դաշնային գանձապետարանի սոցիալական ոլորտի, միջբյուջետային հարաբերությունների և սոցիալական ապահովագրության ոլորտի վերահսկողության-վերստուգման վարչության սոցիալական ոլորտի և գիտության վերահսկողության-վերստուգման բաժնի պետ:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից՝

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։