Հոդված 2
Հոդված 2
Անձանց շրջանակը և կիրառման ոլորտը
1. Սույն համաձայնագիրը կիրառվում է աշխատավորների և ընտանիքի անդամների նկատմամբ։
2. Սույն համաձայնագիրը տարածվում է հետևյալ կենսաթոշակների վրա.
2.1. Հայաստանի Հանրապետությունում՝
1) աշխատանքային կենսաթոշակ՝
տարիքային,
արտոնյալ պայմաններով,
երկարամյա ծառայության համար,
հաշմանդամության,
կերակրողին կորցնելու դեպքում,
մասնակի.
2) պարտադիր կուտակային կենսաթոշակ՝
անուիտետ,
ծրագրային վճար,
միանվագ վճար,
միանվագ վճարում ժառանգներին։
Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունում պարտադիր կուտակային կենսաթոշակը նշանակվում և վճարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
2.2. Բելառուսի Հանրապետությունում՝
աշխատանքային կենսաթոշակ՝
տարիքային,
երկարամյա ծառայության համար (բացի զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների և պետական ծառայողների կենսաթոշակներից),
հաշմանդամության,
կերակրողին կորցնելու դեպքում:
2.3. Ղազախստանի Հանրապետությունում՝
ձևավորված կենսաթոշակային վճարների հաշվին միասնական կուտակային կենսաթոշակային ֆոնդից կենսաթոշակային վճարումներ՝
կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո,
առաջին և երկրորդ խմբերի հաշմանդամություն սահմանելու դեպքում, եթե հաշմանդամությունը սահմանվել է անժամկետ,
միանվագ վճարում ժառանգներին։
2.4. Ղրղզստանի Հանրապետությունում՝
1) պետական սոցիալական ապահովագրության կենսաթոշակներ՝
տարիքային,
հաշմանդամության,
կերակրողին կորցնելու դեպքում,
2) թոշակի կուտակային մասը՝ պետական կուտակային կենսաթոշակային ֆոնդի միջոցներից.
3) կուտակային կենսաթոշակային միջոցների հաշվին վճարումներ՝ պետական կուտակային կենսաթոշակային ֆոնդի միջոցներից:
2.5. Ռուսաստանի Դաշնությունում՝
1) ապահովագրական կենսաթոշակ՝
ծերության,
հաշմանդամության,
կերակրողին կորցնելու դեպքում,
2) ապահովագրական կենսաթոշակին ամրագրված վճարում, ապահովագրական կենսաթոշակին ամրագրված վճարման բարձրացում և (կամ) ավելացում, ապահովագրական կենսաթոշակին արվող լրավճար, եթե սույն համաձայնագրով այլ բան նախատեսված չէ.
3) կուտակային կենսաթոշակ,
4) կուտակային կենսաթոշակային միջոցների հաշվին վճարումներ։
3. Կենսաթոշակների (նպաստների) այլ տեսակներ նշանակվում և վճարվում են աշխատավորի (նրա ընտանիքի անդամի) բնակության պետության օրենսդրությանը համապատասխան։
4. Սույն համաձայնագիրը կիրառվում է նաև այն հարաբերությունների նկատմամբ, որոնք կարգավորվում են կենսաթոշակային ապահովության մասին օրենսդրությամբ, որը փոփոխում և (կամ) լրացնում է սույն հոդվածի 2-րդ կետում նշված դրույթները և չի հակասում սույն համաձայնագրի նորմերին: