Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1.

Սահմանումները

Սույն համաձայնագրի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

բնակության պետություն՝ անդամ պետություն, որի տարածքում գտնվում է աշխատավորի բնակության վայրը.

աշխատանքի տեղավորման պետություն՝ անդամ պետություն, որի տարածքում աշխատավորի համար ձևավորվում կամ ձևավորվել են կենսաթոշակային իրավունքներ

իրավասու մարմին՝ անդամ պետության հաստատություն (կազմակերպություն), որի իրավասությանն են վերապահված կենսաթոշակային ապահովության բնագավառում այդ պետության օրենսդրության կիրարկմանն առնչվող հարցերը.

բնակության վայր՝ աշխատավորի բնակության վայր, որը, որպես այդպիսին, սահմանվում կամ ճանաչվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.

կուտակային կենսաթոշակներ՝ Հայաստանի Հանրապետությունում՝ պարտադիր կուտակային կենսաթոշակ, Ղազախստանի Հանրապետությունում՝ ձևավորված կենսաթոշակային վճարների հաշվին միասնական կուտակային կենսաթոշակային ֆոնդից կենսաթոշակային վճարումներ, Ղրղզստանի Հանրապետությունում՝ կենսաթոշակի կուտակային մաս և կուտակային կենսաթոշակային միջոցների հաշվին վճարումներ, Ռուսաստանի Դաշնությունում՝ կուտակային կենսաթոշակ և կուտակային կենսաթոշակային միջոցների հաշվին վճարումներ.

անձնական տվյալների մշակում՝ ցանկացած գործողություն (գործառնություն), որն իրականացվում է անձնական տվյալների հետ՝ ավտոմատացման միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց կիրառման (ներառյալ անձնական տվյալների հավաքագրումը, գրառումը, համակարգումը, կուտակումը, պահպանումը, ճշտումը (թարմացումը, փոփոխումը), դուրսբերումը, օգտագործումը, փոխանցումը (տարածումը, տրամադրումը, հասանելիությունը), ապանձնավորումը, ուղեփակումը, վերացումը, ոչնչացումը) կամ այդ գործողությունների (գործառնությունների) ամբողջությունը.

կենսաթոշակներ՝ սույն համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետում նշված դրամական վճարումներ՝ ներառյալ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան կենսաթոշակի նկատմամբ սահմանված վճարումները (լրավճարները) և բարձրացումները.

կենսաթոշակային վճարներ՝

Հայաստանի Հանրապետությունում՝ կենսաթոշակի իրավունք տվող հարկեր և (կամ) այլ վճարներ.

Բելառուսի Հանրապետությունում՝ պարտադիր կենսաթոշակային ապահովագրության ապահովագրավճարներ.

Ղազախստանի Հանրապետությունում՝ միասնական կուտակային կենսաթոշակային ֆոնդ փոխանցվող կենսաթոշակային վճարներ.

Ղրղզստանի Հանրապետությունում՝ կենսաթոշակային ֆոնդ և պետական կուտակային կենսաթոշակային ֆոնդ փոխանցվող ապահովագրավճարներ.

Ռուսաստանի Դաշնությունում՝ պարտադիր կենսաթոշակային ապահովագրության ապահովագրավճարներ.

անձնական տվյալներ՝ էլեկտրոնային, թղթային և (կամ) նյութական այլ կրիչի վրա առկա տեղեկություններ, որոնք առնչվում են դրանց հիման վրա որոշված կամ որոշվող անձնական տվյալների սուբյեկտին, և որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն թույլ են տալիս նույնականացնել սուբյեկտի անձը.

աշխատանքային ստաժ՝ աշխատանքի և (կամ) այլ գործունեության ժամանակահատված (այդ թվում՝ կենսաթոշակային վճարների վճարմամբ), ինչպես նաև կենսաթոշակի իրավունքը որոշելիս և դրա չափը հաշվարկելիս անդամ պետության օրենսդրությանը համապատասխան հաշվի առնվող այլ ժամանակահատվածներ.

աշխատավոր՝ անդամ պետության քաղաքացի, որի համար մեկ այլ անդամ պետության տարածքում աշխատանքային կամ այլ գործունեություն իրականացնելու միջոցով ձևավորվում կամ ձևավորվել են կենսաթոշակային իրավունքներ.

լիազորված մարմիններ՝ անդամ պետության գործադիր իշխանության մարմիններ, որոնք կարգավորումներ են իրականացնում կենսաթոշակային ապահովության ոլորտում և (կամ) կանոնակարգում են բժշկասոցիալական փորձաքննության (համալիր զննման) անցկացումն իրականացնող մարմինների (հաստատությունների) գործունեությունը.

ընտանիքի անդամ՝ աշխատավորի հետ ամուսնացած անձ, ինչպես նաև նրա խնամքի տակ գտնվող երեխաները և այլ անձինք, որոնք, աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությանը համապատասխան, համարվում են ընտանիքի անդամներ։

Սույն համաձայնագրում գործածվող մյուս հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով և համապատասխան անդամ պետության օրենսդրությամբ սահմանված իմաստներով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։