Հոդված 10
Հոդված 10
Անդամ պետությունների համագործակցությունը
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովն իրավունք ունի անդամ պետություններից պահանջելու սույն համաձայնագրի կարգավորման առարկային առնչվող տեղեկություններ, ինչպես նաև ընդունել սույն համաձայնագրի կիրառման հարցերով առաջարկություններ։
2. Լիազորված մարմինները միմյանց տեղեկացնում են սույն համաձայնագրի կիրառման ոլորտին առնչվող՝ իրենց օրենսդրության մեջ բոլոր փոփոխությունների մասին։
3. Լիազորված մարմինները և իրավասու մարմինները փոխգործակցում են միմյանց հետ (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ)՝ սույն համաձայնագրի իրականացմանն առնչվող հարցերով՝ անհատույց հիմունքներով։
Իրավասու մարմինները՝ հարցմամբ կամ սեփական նախաձեռնությամբ միմյանց են ներկայացնում անհրաժեշտ տեղեկություններ՝ սույն համաձայնագրի կիրառման համար նշանակություն ունեցող հանգամանքների մասին, ինչպես նաև միջոցներ են ձեռնարկում այդ հանգամանքները սահմանելու համար։
4. Իրավասու մարմինները միմյանց տեղեկացնում են այն հանգամանքների մասին, որոնք հանգեցնում են կենսաթոշակի չափի փոփոխմանը կամ դրա վճարման դադարեցմանը:
5. Հաշմանդամությունը, կենսաթոշակի իրավունքը սահմանելու, կենսաթոշակ նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ՝ մեկ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան տրված փաստաթղթերը մյուս անդամ պետության կողմից ճանաչվում են՝ առանց այդ մյուս անդամ պետության օրենսդրությամբ սահմանված՝ այդպիսի փաստաթղթերի ճանաչման ընթացակարգերն անցկացնելու։
Իրավասու մարմիններն իրավունք ունեն աշխատավորից (նրա ընտանիքի անդամից) պահանջելու փաստաթղթերի նոտարական կարգով վավերացված թարգմանությունը՝ կենսաթոշակ նշանակող (վճարող) անդամ պետության պետական լեզվով, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ փաստաթղթերի ստուգման նպատակով ներկայացնելու համապատասխան հարցումներ կամ օգտագործելու տվյալների տեղեկատվական բազաներից ստացված տվյալները:
6. Մեկ անդամ պետության իրավասու մարմնի կողմից աշխատավորին (նրա ընտանիքի անդամին) ավել վճարված կենսաթոշակի գումարները կենսաթոշակի վճարման դադարեցման հետ կապված ինքնուրույն պահման անհնարինության դեպքում այդ անդամ պետության օգտին կարող են պահվել սույն համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված և մյուս անդամ պետության իրավասու մարմնի կողմից վճարվող կենսաթոշակից:
7. Սույն համաձայնագիրն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատվող՝ լիազորված մարմինների, իրավասու մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև սույն համաձայնագրի նորմերի կիրառման մասով փոխգործակցության կարգին համապատասխան: