Հոդված 12
Հոդված 12
Անցումային դրույթներ
Կենսաթոշակի նշանակումը և վճարումն իրականացվում են հետևյալ կարգով.
սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո ձեռք բերված աշխատանքային ստաժի համար կենսաթոշակը նշանակվում և վճարվում է այն անդամ պետության կողմից, որի տարածքում ձեռք է բերվել համապատասխան աշխատանքային ստաժը.
սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց առաջ ձեռք բերված աշխատանքային ստաժի համար կենսաթոշակը նշանակվում և վճարվում է անդամ պետությունների օրենսդրությանը և «Կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» 1992 թվականի մարտի 13-ի համաձայնագրին համապատասխան, իսկ Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար՝ «Սոցիալական ապահովության բնագավառում համագործակցության մասին» 2006 թվականի հունվարի 24-ի՝ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության միջև պայմանագրին համապատասխան: