Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Տարածքների հավասարությունը և կենսաթոշակի արտահանումը

1. Կենսաթոշակներն իրավասու մարմինների կողմից վճարվում են նաև աշխատավորի (նրա ընտանիքի անդամի)՝ մեկ այլ անդամ պետության տարածքում բնակվելու դեպքում։

Աշխատավորը (նրա ընտանիքի անդամը) իրավունք ունի կենսաթոշակ ստանալու բնակության պետության կամ կենսաթոշակը նշանակած անդամ պետության տարածքում։

2. Կենսաթոշակների չափերը չեն կարող նվազեցվել, դրանց վճարումը չի կարող կասեցվել կամ դադարեցվել՝ աշխատավորի (նրա ընտանիքի անդամի) բնակության վայրի՝ մեկ այլ անդամ պետության տարածքում գտնվելու հիման վրա, եթե սույն համաձայնագրով այլ բան սահմանված չէ։

3. Սույն հոդվածի 1-ին կետի առաջին պարբերության և 2-րդ կետի դրույթները չեն տարածվում այն վճարումների (լրավճարների) վրա, որոնք, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, սահմանվում են՝ հաշվի առնելով աշխատավորի (նրա ընտանիքի անդամի)՝ այդ անդամ պետության տարածքում բնակության վայրի գտնվելը:

4. Հետևյալ դրամական վճարումներն իրականացվում են միայն համապատասխան անդամ պետության տարածքում աշխատավորի բնակվելու պայմանով՝

1) Հայաստանի Հանրապետությունում՝ հիմնական կենսաթոշակը՝ որպես աշխատանքային կենսաթոշակի և կենսաթոշակների հավելումների մաս.

2) Բելառուսի Հանրապետությունում՝ կենսաթոշակի մասը, որը հաշվարկվել է, ելնելով օրենսդրությանը համապատասխան հաշվառված այլ գործունեության ժամանակահատվածներից և (կամ) առանց կենսաթոշակային վճարների վճարման այլ ժամանակահատվածներից, ինչպես նաև կենսաթոշակի նկատմամբ սահմանվող հավելումները, վճարումները (հավելավճարները) և բարձրացումները.

3) Ղրղզստանի Հանրապետությունում՝ կենսաթոշակի հիմնական մասը և Ղրղզստանի Հանրապետության բյուջեի միջոցների հաշվին վճարումները.

4) Ռուսաստանի Դաշնությունում՝ ապահովագրական կենսաթոշակին ավելացվող հաստատագրված վճարը, ապահովագրական կենսաթոշակին ավելացվող հաստատագրված վճարի բարձրացումը և (կամ) ավելացումն ու ապահովագրական կենսաթոշակի հավելավճարը, վերագնահատմամբ կենսաթոշակային իրավունքների բարձրացումը (վալորիզացիան)՝ դրամական արտահայտմամբ:

5. Անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված լրավճարները և այլ վճարումներ սահմանելիս հաշվի են առնվում բոլոր անդամ պետություններում աշխատավորին (նրա ընտանիքի անդամին) նշանակված կենսաթոշակները։

6. Աշխատավորին (նրա ընտանիքի անդամին) մեկ անդամ պետության տարածքից մեկ այլ անդամ պետության տարածք տեղափոխելիս, միայն այն դեպքում, երբ աշխատավորի (նրա ընտանիքի անդամի) կողմից՝ նախքան տեղափոխումը, իրականացվել էր կենսաթոշակի իրավունքը, կատարվում է դրա վերանայում (վերահաշվարկ)՝ կիրառելով սույն համաձայնագրի 12-րդ հոդվածը: Ընդ որում, սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո ձեռք բերված աշխատանքային ստաժի համար կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։