Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

Կենսաթոշակի իրավունքի իրացումը

1. Մեկ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան կենսաթոշակի նշանակումն ու վճարումը չեն ազդում մյուս անդամ պետության օրենսդրության համաձայն աշխատավորի (նրա ընտանիքի անդամի)՝ միաժամանակ այդ և (կամ) այլ տեսակի կենսաթոշակ նշանակելու և վճարելու իրավունքի վրա։

2. Սույն համաձայնագրի դրույթները հաշվի առնելով՝ կենսաթոշակի նշանակումն իրականացվում է անդամ պետության իրավասու մարմնի կողմից այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան աշխատավորի (ընտանիքի անդամի) կենսաթոշակի իրավունքի ծագման դեպքում՝ անկախ մյուս անդամ պետության օրենսդրության համաձայն այդ աշխատավորի (ընտանիքի անդամի) կենսաթոշակի իրավունքի ծագման օրվանից։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։