Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

Բժշկական զննումը և հաշմանդամություն սահմանելը

1. Հաշմանդամությունը սահմանելու նպատակով աշխատավորի (նրա ընտանիքի անդամի) բժշկական զննումն իրականացվում է բնակության պետության օրենսդրությանը համապատասխան՝ ըստ նրա բնակության վայրի:

2. Հաշմանդամության խմբի, ժամկետի և պատճառի (աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման աստիճանի) մասին որոշումներն ընդունվում են, այդ թվում՝ հեռակա կարգով այն անդամ պետության՝ բժշկա-սոցիալական փորձաքննություն (համալիր զննում) իրականացնող մարմնի (հաստատության) կողմից, որի օրենսդրությանը համաձայն, իրականացվում են համապատասխան կենսաթոշակի նշանակումն ու վճարումը։

Անհրաժեշտության դեպքում հաշվի են առնվում մյուս անդամ պետությունների համապատասխան հաստատությունների կողմից տրված տեղեկանքները և բժշկական եզրակացությունները։

Տվյալ որոշումներն ընդունվում են անհատույց հիմունքներով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։