ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
16 ապրիլի 2019 թվականի թիվ 66 քաղ. Մոսկվա
««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 23 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հավանություն տալ ««Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 23 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կից ներկայացվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Տ. Սարգսյան
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » -ի 20 թվականի թիվ քաղ.
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 23 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 23 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին (կից ներկայացվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`
Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Ա. Սմայիլով Ժ. Ռազակով
Ա. Սիլուանով
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ի 20 թվականի թիվ քաղ.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 23 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 23 որոշմամբ հաստատված՝ ստորգետնյա մարկշեյդերական գծահանման ծառայությունների ոլորտի ազատականացման ծրագրի և վերգետնյա մարկշեյդերական գծահանման ծառայությունների ոլորտի ազատականացման ծրագրի միջոցառումներն արդյունավետ իրագործելու նպատակով, «Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 16 հավելված) 42-րդ կետին համապատասխան և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվությունը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 30 որոշման մեջ նշված ծառայությունների ոլորտների ազատականացման ծրագրերը հաստատելու մասին» թիվ 23 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`
ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական
բարձրագույն խորհրդի
201 թվականի ի
թիվ որոշման
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 23 որոշման մեջ կատարվող
1. Նշված որոշմամբ հաստատված՝ ստորգետնյա մարկշեյդերական գծահանման ծառայությունների ոլորտի ազատականացման ծրագրի երկրորդ սյունակում՝
1-ին կետում «2016 թվական» բառերը փոխարինել «2019 թվական» բառերով.
2-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում «2016 թվական» բառերը փոխարինել «2019 թվական» բառերով.
3-րդ և 4-րդ կետերում «2017 թվական» բառերը փոխարինել «2020 թվական» բառերով.
5-8-րդ կետերում «2017 թվական» բառերը փոխարինել «2021 թվական» բառերով.
9-րդ և 10-րդ կետերում «2018 թվական» բառերը փոխարինել «2023 թվական» բառերով.
11-րդ կետում «կիսամյակը 1 անգամ» բառերը փոխարինել «տարին 1 անգամ» բառերով.
12-րդ կետում «2016 թվական» բառերը փոխարինել «2020 թվական» բառերով.
13-րդ և 14-րդ կետերում «2017 թվական» բառերը փոխարինել «2020 թվական» բառերով.
15-18-րդ կետերում «2017 թվական» բառերը փոխարինել «2021 թվական» բառերով.
19-րդ կետում «2018 թվական» բառերը փոխարինել «2023 թվական» բառերով.
20-րդ կետում «կիսամյակը 1 անգամ» բառերը փոխարինել «տարին 1 անգամ» բառերով.
21-րդ կետում «2017 թվական» բառերը փոխարինել «2022 թվական» բառերով.
22-24-րդ կետերում «2018 թվական» բառերը փոխարինել «2023 թվական» բառերով.
25-րդ կետում «կիսամյակը 1 անգամ» բառերը փոխարինել «տարին 1 անգամ» բառերով.
26-րդ կետում «2019 թվական» բառերը փոխարինել «2024 թվական» բառերով.
27-րդ կետում «2019 թվական (Ղազախստանի Հանրապետության համար՝ 2025 թվականի հունվարի 1-ից ոչ ուշ)» բառերը փոխարինել «2025 թվականի հունվարի 1-ից ոչ ուշ» բառերով:
2. Նշված որոշմամբ հաստատված՝ վերգետնյա մարկշեյդերական գծահանման ծառայությունների ոլորտի ազատականացման ծրագրի երկրորդ սյունակում՝