ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
16 ապրիլի 2019 թվականի թիվ 72 քաղ. Մոսկվա
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հուլիսի 14-ի թիվ 66 կարգադրությամբ հաստատված կազմում կատարել հետեւյալ փոփոխությունները՝
ա) Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետեւյալ անձանց`
Հայաստանի Հանրապետությունից՝
Բաբայան Ալբերտ Արթուրի՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ
Ղազախստանի Հանրապետությունից՝
Ասաուտաև Բախտիյար Բերիկի` Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության միջազգային տնտեսական ինտեգրման դեպարտամենտի տնօրենի տեղակալ
Բոլգերտ Եվգենի Անդրեյի՝ Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի վարչության նախագահի տեղակալ
Երժանով Ամանիյազ Քասիմի՝ Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման հարցերով փոխնախարար
Հասանով Ժայիկ Թալապի՝ Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և ենթակառուցվածքային զարգացման նախարարության ինդուստրիալ զարգացման և արդյունաբերական անվտանգության կոմիտեի նախագահի տեղակալ
Ղրղզստանի Հանրապետությունից՝
Բորոնչիև Շամիլ Իսմայիլի՝ Ղրղզստանի Հանրապետության արդյունաբերության, էներգետիկայի և ընդերքօգտագործման պետական կոմիտեի մեքենաշինության, մետալուրգիայի և շինարարական նյութերի վարչության պետ
Կազիմբեկովա Սվետլանա Ռիսկուլբեկի՝ Ղրղզստանի Հանրապետության արդյունաբերության, էներգետիկայի և ընդեքօգտագործման պետական կոմիտեի մեքենաշինության, մետալուրգիայի և շինարարական նյութերի վարչության՝ Եվրասիական տնտեսական միության հետ աշխատանքի հարցերով սեկտորի վարիչ
Սագինբաև Ժիրգալբեկ Կալմուրատի՝ Ղրղզստանի Հանրապետության արդյունաբերության, էներգետիկայի և ընդերքօգտագործման պետական կոմիտեի նախագահի տեղակալ
Սադամկուլովա Ֆաթիմա Իսագուլի՝ Ղրղզստանի Հանրապետության արդյունաբերության, էներգետիկայի և ընդերքօգտագործման պետական կոմիտեի թեթև արդյունաբերության և այլ ճյուղերի բաժնի վարիչ
Ռուսաստանի Դաշնությունից՝
Անիսիմով Միխայիլ Վալերիի՝ Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, ԱՊՀ երկրների և բազմակողմանի տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն
Գրուզդև Ալեքսեյ Վլադիմիրի՝ Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ.
բ) Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Ա.Ս. Ավագյանին, Մ.Կ. Աբդուալիեւային, Դ.Բ. Ժունուսովային, Ա.Տ. Կուրազովին, Տ.Բ. Նուրաշեւին, Ռ.Վ. Սկլյարին, Ա.Ա. Օրոզբեկովին, Ա.Ն. Գոսպոդարեւին եւ Վ.Լ. Եվտուխովին:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
նախագահ` Տ. Սարգսյան