Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԻՋԵՎ 2019-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

25 հունիսի 2019 թվականի թիվ 105 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԻՋԵՎ 2019-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Միջազգային առևտրային կենտրոնի միջև 2019-2020 թվականների համագործակցության ծրագրի նախագծին (կից ներկայացվում է) և Ծրագրի կիրառման մասով ձևակերպել պայմանավորվածություն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ առևտրի հարցերով անդամ (նախարար) Վ. Օ. Նիկիշինայի և Միջազգային առևտրային կենտրոնի գործադիր տնօրեն Ա. Գոնսալեսի միջև նամակների փոխանակման միջոցով՝ հաշվի առնելով, որ նշված Ծրագիրը կսկսի կիրառվել վերջին փոխանակման նամակն ստանալու օրվանից: Նշված պայմանավորվածության ձևակերպման ընթացքում թույլ տալ կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Տ. Սարգսյան

Նախագիծ

ԾՐԱԳԻՐ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Միջազգային առևտրային կենտրոնի միջև 2019-2020 թվականների համագործակցության

Համագործակցության նպատակը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատասխանատու

կատարողը Միջազգային առևտրային կենտրոնում պատասխանատու կատարողը

1. Տեղեկատվության փոխանակումը և ծառայությունների առևտրի ու ներդրումների հարցերով միջազգային փորձի ուսումնասիրությունը (ներառյալ վիճակագրական տվյալները), ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար պայմանների ստեղծումը Ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտ, Առևտրային քաղաքականության դեպարտամենտ Ծրագրային աջակցության դեպարտամենտ, Երկրների ծրագրերի դեպարտամենտ, Շուկայի զարգացման հարցերով դեպարտամենտ,

Ձեռնարկությունների և հաստատությունների հարցերով դեպարտամենտ

2. Գյուղատնտեսական արտադրանքի՝ երրորդ երկրների շուկաներ մուտքի պայմանների մասին տեղեկատվության փոխանակում Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ, Առևտրային քաղաքականության դեպարտամենտ Ծրագրային աջակցության դեպարտամենտ, Երկրների ծրագրերի դեպարտամենտ, Շուկայի զարգացման հարցերով դեպարտամենտ,

Ձեռնարկությունների և հաստատությունների հարցերով դեպարտամենտ

3. Զարգացած և զարգացող երկրներում գյուղատնտեսական արտադրանքի արտահանման աջակցության հարցերի շուրջ փորձի փոխանակում Ագրոարդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ, Առևտրային քաղաքականության դեպարտամենտ Ծրագրային աջակցության դեպարտամենտ, Երկրների ծրագրերի դեպարտամենտ, Շուկայի զարգացման հարցերով դեպարտամենտ,

Ձեռնարկությունների և հաստատությունների հարցերով դեպարտամենտ

4. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կայուն և ներառական տնտեսական աճի ապահովման համար պայմանների ստեղծման հարցերի շուրջ փոխգործակցություն Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտ Ծրագրային աջակցության դեպարտամենտ, Երկրների ծրագրերի դեպարտամենտ, Շուկայի զարգացման հարցերով դեպարտամենտ,

Ձեռնարկությունների և հաստատությունների հարցերով դեպարտամենտ

5. Ինտեգրացիոն միավորումների մակարդակով արտաքին առևտրային քաղաքականության ձևավորման միջազգային փորձի ուսումնասիրման հարցերի շուրջ փոխգործակցություն Առևտրային քաղաքականության դեպարտամենտ Ծրագրային աջակցության դեպարտամենտ, Երկրների ծրագրերի դեպարտամենտ, Շուկայի զարգացման հարցերով դեպարտամենտ,

Ձեռնարկությունների և հաստատությունների հարցերով դեպարտամենտ

6. Ինտեգրացիոն միավորումներում արտահանմանը աջակցելու ֆինանսական և ոչ ֆինանսական գործիքների օգտագործման համաշխարհային փորձի ուսումնասիրության հարցերի շուրջ փոխգործակցություն՝ հաշվի առնելով Առևտրի համաշխարհային կազմակերպության նորմերը և կանոնները, այդ թվում՝ փոքր և միջին ձեռնարկությունների արտադրանքի արտահանումը խթանելու համար Առևտրային քաղաքականության դեպարտամենտ,

Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ, Ֆինանսական քաղաքականության դեպարտամենտ Ծրագրային աջակցության դեպարտամենտ, Երկրների ծրագրերի դեպարտամենտ, Շուկայի զարգացման հարցերով դեպարտամենտ,

Ձեռնարկությունների և հաստատությունների հարցերով դեպարտամենտ

7. Եվրասիական տնտեսական միության արտահանման աջակցության միասնական կենտրոնի ստեղծման հարցերի շուրջ հետազոտությունների անցկացում՝ փոքր և միջին ձեռնարկությունների արտադրանքի արտահանումը երրորդ երկրներ` առաջխաղացման նպատակով Առևտրային քաղաքականության դեպարտամենտ, Արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտ Ծրագրային աջակցության դեպարտամենտ, Երկրների ծրագրերի դեպարտամենտ, Շուկայի զարգացման հարցերով դեպարտամենտ,

Ձեռնարկությունների և հաստատությունների հարցերով դեպարտամենտ

8. Միջազգային առևտրային կենտրոնի կողմից իրագործվող ոչ սակագնային կարգավորման միջոցների ծրագրի, տվյալների հավաքման և մշակման, առևտրում ոչ սակագնային կարգավորման միջոցների քանակական գնահատման իրականացման միջազգային փորձի ուսումնասիրության հարցերի շուրջ փոխգործակցություն:

Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական-վերլուծական համակարգերի գործիքների կատարելագործման շուրջ համատեղ հետազոտությունների անցկացում Ներքին շուկաների գործունեության դեպարտամենտ,

Առևտրային քաղաքականության դեպարտամենտ Ծրագրային աջակցության դեպարտամենտ, Երկրների ծրագրի դեպարտամենտ,

Շուկայի զարգացման հարցերով դեպարտամենտ,

Ձեռնարկությունների և հաստատությունների հարցերով դեպարտամենտ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։