Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

«Մաքսային միության մաքսային տարածքում ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի հետ կապված հարցերի վերաբերյալ» 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագրում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) տեքստում՝

համապատասխան հոլովով «Մաքսային միության հանձնաժողովը» բառերը փոխարինել համապատասխան հոլովով «Եվրասիական տնտեսական հանձնաժողովը» բառերով՝ բացառությամբ նախաբանի երկրորդ պարբերության և եզրափակիչ մասի.

համապատասխան թվով և հոլովով «Մաքսային միության անդամ պետություն» բառերը փոխարինել համապատասխան թվով և հոլովով «անդամ պետություն» բառերով՝ բացառությամբ նախաբանի.

2) 1-ին հոդվածում՝

1-ին կետում՝

1-ին ենթակետում «Մաքսային միության անդամ պետության տարածքի» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տարածքի (այսուհետ, համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություն)» բառերով.

3-րդ ենթակետում հանել «(մաքսային)» բառը.

4-րդ ենթակետը «(մասնակից)» բառից հետո լրացնել «(, սուբյեկտ)» բառով.

2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3-րդ կետում ««Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրի անքակտելի մասը կազմող՝ Մաքսային միության մաքսային օրենսգրքով (այսուհետ՝ Մաքսային միության մաքսային օրենսգիրք)» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով (այսուհետ` Միության մաքսային օրենսգիրք)» բառերով.

3) 3-րդ հոդվածի անվանման մեջ «Մաքսային միության մաքսային տարածքում» բառերը փոխարինել «անդամ պետությունների տարածքներում» բառերով.

4) 5-րդ հոդվածում՝

երկրորդ պարբերությունում հանել երկրորդ նախադասությունը.

երրորդ պարբերությունում «տարածքում» բառը փոխարինել «տարածքներում» բառով.

5) 6-րդ հոդվածում՝

անվանումը «(մասնակիցների)» բառից հետո լրացնել «(, սուբյեկտների)» բառով.

1-ին կետում՝

առաջին պարբերությունը «(մասնակցի)» բառից հետո լրացնել «(, սուբյեկտի)» բառով.

երկրորդ պարբերությունում «մաքսատուրքերի, հարկերի վճարման» բառերը փոխարինել «նավահանգստային կամ լոգիստիկ ԱՏԳ-ի ռեզիդենտի պարտականությունների կատարման ապահովման տրամադրումը, ինչպես նաև կարող են սահմանվել դրա տրամադրման և կիրառման չափն ու կարգը» բառերով.

3-րդ կետի երրորդ պարբերությունում «պարբերաբար հրապարակումը, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ» բառերը փոխարինել «տեղադրումը Միության պաշտոնական կայքում» բառերով.

6) 7-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերությունում «ԱՏԳ-ի տարածքում գործունեության իրականացման (վարման) մասին» համաձայնագրին, («ԱՏԳ-ում գործունեության պայմանների մասին» պայմանագրին, ներդրումային հայտարարագրով)» բառերը փոխարինել «ԱՏԳ-ի տարածքում գործունեության իրականացման (վարման) մասին» համաձայնագրին (պայմանագրին), («ԱՏԳ-ում գործունեության պայմանների մասին» պայմանագրին, ներդրումային հայտարարագրին, ձեռնարկատիրական ծրագրին)» բառերով.

7) 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 9

ԱՏԳ-ի տարածքը և այնտեղ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի կիրառումը

1. ԱՏԳ-ի տարածքը համարվում է Միության մաքսային տարածքի մի մասը:

2. Նավահանգստային և լոգիստիկ ԱՏԳ-ի սահմանները համարվում են Միության մաքսային սահմանը:

3. ԱՏԳ-ի տարածքը (ամբողջությամբ կամ դրա մի մասը), որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը, որոշվում է այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում ստեղծվել է այդ ԱՏԳ-ն։

4. Այն ԱՏԳ-ի տարածքում, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը, կարող են գտնվել (տեղադրվել) և (կամ) օգտագործվել Միության մաքսային օրենսդրությանը համապատասխան՝ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) օտարերկրյա ապրանքները և Միության ապրանքները, ինչպես նաև այլ օտարերկրյա ապրանքներն ու Միության ապրանքները՝ բացառությամբ օտարերկրյա ապրանքների և (կամ) Միության ապրանքների և (կամ) ապրանքների այն կատեգորիաների, որոնք, այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում ստեղծվել է ԱՏԳ-ն, արգելված են գտնվելու (տեղադրվելու) այն ԱՏԳ-ի տարածքում, որտեղ կիրառվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը։

5. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգը կիրառվում է Միության մաքսային օրենսգրքին համապատասխան:».

8) 10-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած.

9) 25-րդ և 26-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 25

Փոփոխությունների կատարումը

Սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և համարվում են սույն համաձայնագրի անքակտելի մասը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։