Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԵՐԻ ՀԵՏ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

26 մարտի 2019 թվականի թիվ 44 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԵՐԻ ՀԵՏ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Ձեռք բերված արդյունքների և երրորդ կողմերի հետ Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի կնքման առանձին հարցերի մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և ներկայացնել այն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ Տ. Սարգսյան

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

« » ի 20 թվականի թիվ քաղ.

ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ և ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԵՐԻ ՀԵՏ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) տեղեկատվությունը Եվրասիական տնտեսական միության արտաքին առևտրային քաղաքականության իրագործման նպատակներով երրորդ կողմերի հետ Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրերի կնքման աշխատանքների արդյունքների մասին՝

1. Հանձնաժողովի կոլեգիային՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ շարունակել երրորդ կողմերի հետ Եվրասիական տնտեսական միության՝ ազատ առևտրի և առևտրատնտեսական համագործակցության մասին միջազգային պայմանագրերի կնքման աշխատանքը, ինչպես նաև մինչև 2019 թվականի սեպտեմբերի 1-ը մշակել նոր գործընկերների հետ ազատ առևտրի մասին համաձայնագրեր կնքելու նպատակահարմարության ուսումնասիրման հարցերով հետազոտական խմբերի հնարավոր ստեղծման առաջարկներ։

2. Հանձնաժողովի կոլեգիայի՝ առևտրի հարցերով անդամ Վ.Օ. Նիկիշինային՝ սույն կարգադրության 1-ին կետում նշված առաջարկների վերլուծության արդյունքներով՝ Հանձնաժողովի խորհրդի նիստին սահմանված կարգով ներկայացնել համապատասխան տեղեկատվություն՝ նոր գործընկերների հետ հետագա խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ որոշումներ ընդունելու համար։

3. Պաշտպանել Հանձնաժողովի կոլեգիայի առաջարկը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին երրորդ կողմերի հետ միջազգային պայմանագրերի կնքման մասով կատարված աշխատանքի և նոր գործընկերների հետ առևտրային համագործակցության զարգացման հեռանկարների մասին զեկուցելու վերաբերյալ։

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։