Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ 2019 ԹՎԱԿԱՆԻՆ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՇԱԲԱԹ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԱՅԻՆ ՖՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

29 մարտի 2019 թվականի թիվ 11 քաղ. Մոսկվա

2019 ԹՎԱԿԱՆԻՆ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՇԱԲԱԹ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԱՅԻՆ ՖՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի մայիսի 29-ի «Արտահանման զարգացմանն ուղղված միջոցների մասին» թիվ 2 որոշման 4-րդ կետի, ինչպես նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի «2018-2020 թվականներին «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային ֆորում անցկացնելու մասին» թիվ 21 կարգադրության իրագործման նպատակներով՝

1. Համաձայնել 2019 թվականի սեպտեմբերի 25-27-ին Ղրղզստանի Հանրապետությունում (քաղ. Բիշքեկ) «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային ֆորում (այսուհետ՝ ֆորում) անցկացնելու հետ։

2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) կառավարություններին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով) ֆորումի կազմակերպմանն ու անցկացմանն աջակցելու հարցերն ուսումնասիրելու խնդրանքով։

3. Դիմել անդամ պետությունների կառավարություններին սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 15-օրյա ժամկետում ֆորումի կազմակերպչական կոմիտեի կազմում ընդգրկելու համար թեկնածությունները Հանձնաժողով ներկայացնելու խնդրանքով՝ անհրաժեշտության դեպքում նախատեսելով դրանում անդամ պետությունների գործարար համայնքների ներկայացուցիչների մասնակցությունը։

4. Հանձնաժողովին անդամ պետությունների կառավարությունների հետ փոխգործակցության շրջանակներում՝ նախօրոք նախատեսել պետական կառույցների, անդամ պետությունների գործարար համայնքների, այլ մասնակիցների, այդ թվում՝ երրորդ երկրների ներկայացուցիչների՝ ֆորումին մասնակցելու հրավերը։

5. Հանձնաժողովի կոլեգիային՝

հաստատել ֆորումի կազմակերպչական կոմիտեի կազմը՝ Հանձնաժողովի կոլեգիայի անդամի ղեկավարությամբ՝ դրանում ընդգրկելով անդամ պետությունների և Հանձնաժողովի ներկայացուցիչներին.

ապահովել ֆորումի կազմակերպչական կոմիտեի գործունեությունը։

6. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից՝

Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Ա. Սմայիլով Ժ. Ռազակով Ա. Սիլուանով

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։