Հոդված 10
Հոդված 10
Արժութային կարգավորման և արժութային հսկողության (արժութային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողության) միջոցների կիրառումն անդամ պետություններում
Սույն համաձայնագրում ոչինչ չպետք է մեկնաբանվի և կիրառվի որպես անդամ պետությանը ներկայացվող պահանջ՝ կիրառելու արժութային կարգավորման և արժութային հսկողության (արժութային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողության) միջոցներ, որոնք նվազ ազատական են, քան այդ պետության օրենսդրությամբ սույն համաձայնագրի ստորագրման օրվա դրությամբ նախատեսված միջոցները, այդ թվում՝ կիրառելու դրամական միջոցների ռեպատրիացիան կարգավորող միջոցներ և դրամական միջոցների ռեպատրիացիայի պարտականությունը չկատարելու համար վարչական ու քրեական պատասխանատվության միջոցներ: