Հոդված 6
Հոդված 6
Անդամ պետությունների ռեզիդենտների կողմից դրամական միջոցների ռեպատրիացիան
1. Անդամ պետությունների ռեզիդենտները, ոչ ռեզիդենտների հետ կնքված պայմանագրերի համաձայն, այդ պայմանագրերով սահմանված ժամկետներում, եթե այլ ժամկետներ սահմանված չեն իրենց պետության օրենսդրությամբ, պարտավոր են ապահովել՝
1) ոչ ռեզիդենտներից իրենց պետության լիազորված կազմակերպություններում իրենց բանկային հաշիվներին ոչ ռեզիդենտներին փոխանցված ապրանքների, կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների, փոխանցված տեղեկությունների դիմաց նշված պայմանագրերի պայմաններին համապատասխան հասանելիք դրամական միջոցների ստացումը.
2) իրենց պետության լիազորված կազմակերպություններում իրենց բանկային հաշիվներին այդ պետության տարածք չներմուծված (այդ պետության տարածքում չստացված) ապրանքների, չկատարված աշխատանքների, չմատուցված ծառայությունների, չփոխանցված տեղեկությունների դիմաց ոչ ռեզիդենտներին վճարված դրամական միջոցների վերադարձը:
2. Սույն հոդվածով չնախատեսված դեպքերում անդամ պետության ռեզիդենտների կողմից դրամական միջոցների ռեպատրիացիայի պահանջը կիրառվում է այդ պետության օրենսդրությանը համապատասխան:
Անդամ պետության օրենսդրությամբ կարող են սահմանվել դեպքեր, երբ այդ պետության ռեզիդենտն իրավունք ունի չհաշվեգրելու դրամական միջոցներ՝ արտարժույթով կամ ազգային արժույթով, այդ պետության լիազորված կազմակերպություններում իր բանկային հաշիվներին: