Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

Արժութային գործառնությունների հաշվառումը և հսկողությունը

1. Արժութային հսկողության (արժութային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողության) նպատակն անդամ պետությունների ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կողմից սույն համաձայնագրի և արժութային օրենսդրության պահպանման ապահովումն է:

2. Արժութային հսկողությունը (արժութային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողությունը) իրականացվում է հետևյալ հիմնական ուղղություններով՝

1) անդամ պետությունների ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների կողմից իրականացվող արժութային գործառնությունների՝ սույն համաձայնագրի դրույթներին և այն անդամ պետության արժութային օրենսդրությանը համապատասխանության որոշում, որի տարածքում իրականացվում են այդ գործառնությունները.

2) արժութային գործառնությունների հաշվառման և դրանց վերաբերյալ հաշվետվությունների լրիվության և հավաստիության ստուգում.

3) արժութային գործառնություններով կատարված վճարումների հիմնավորվածության և դրանց կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերի առկայության ստուգում.

4) մեկ անդամ պետության ռեզիդենտների կողմից մյուս անդամ պետությունների լիազորված կազմակերպություններում կամ երրորդ երկրների բանկերում հաշիվներ (ավանդներ) բացելուն և վարելուն ներկայացվող պահանջների պահպանման ստուգում:

3. Արժութային հսկողությունը (արժութային օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողությունը) անդամ պետությունում իրականացվում է այդ պետության օրենսդրությանը համապատասխան:

4. Արժութային գործառնությունների հաշվառման և դրանց վերաբերյալ հաշվետվության վարման կարգն ու ձևերը սահմանվում են միջազգային պայմանագրերին և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։