Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳԱԶԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

1 հոկտեմբերի 2019 թվականի թիվ 6 քաղ. Երևան

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԳԱԶԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԵՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 18 որոշմանը համապատասխան և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) հետ համատեղ իրականացված գազի փոխադրման և մատակարարման ոլորտում անդամ պետությունների օրենսդրությունների համեմատական վերլուծությունը՝

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ անհրաժեշտության դեպքում և Միության՝ գազի ընդհանուր շուկայի ձևավորման վերաբերյալ ակտերի նախապատրաստմանը զուգահեռ, անդամ պետությունների առաջարկների հիման վրա, նախապատրաստել անդամ պետությունների միջև գազի փոխադրման և մատակարարման ոլորտում անդամ պետությունների՝ ներդաշնակեցման ենթակա նորմատիվ իրավական ակտերի ցանկը:

2. Անդամ պետություններին՝ ապահովել անդամ պետությունների միջև գազի փոխադրման և մատակարարման ոլորտում օրենսդրության ներդաշնակեցումը՝ սույն կարգադրության 1-ին կետում նշված ցանկի համաձայն և հետևյալ սկզբունքներին համապատասխան՝

ա) անդամ պետությունների միջև գազի փոխադրման և մատակարարման ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման իրականացում՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 18 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման ծրագրին համապատասխան.

բ) Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման շրջանակներում անդամ պետությունների միջև գազի փոխադրման և մատակարարման ոլորտում անդամ պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցման առնչությամբ իրականացվող աշխատանքի մասին փոխադարձ տեղեկացում, կանոնավորություն, թափանցիկություն.

գ) անդամ պետությունների՝ տնտեսական և էներգետիկ անվտանգության ապահովման հետ կապված ազգային շահերը հաշվի առնելը.

դ) անդամ պետությունների գազի ներքին շուկաների գործունեության և զարգացման առանձնահատկությունները հաշվի առնելը:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից՝

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։