ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
2 հուլիսի 2019 թվականի թիվ 108 քաղ. Մոսկվա
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Վիճակագրության հարցերով խորհրդատվական կոմիտեի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի մայիսի 12-ի թիվ 42 կարգադրությամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց.
Հայաստանի Հանրապետությունից՝
Մաթևոսյան Վարդան Գալուստի՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության պետի տեղակալ
Շարաֆյան Մնացական Գագիկի՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության պետ
Ղազախստանի Հանրապետությունից՝
Դույսենովա Գուլժամալ Արալբայի՝ Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հաշվետվողականության և պետական ֆինանսների վիճակագրության դեպարտամենտի պետական ֆինանսների վիճակագրության վարման և ներդաշնակեցման վարչության ղեկավար
Կարաուլովա Գուլմիրա Սայլաուբեկի՝ Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության վիճակագրության կոմիտեի ծառայությունների և էներգետիկայի վիճակագրության վարչության ղեկավար
Ռուսաստանի Դաշնությունից՝
Զարուբինա Ելենա Վլադիմիրի՝ Պետական վիճակագրության դաշնային ծառայության ազգային հաշիվների վարչության պետ
Օկսենոյտ Գեորգի Կոնստանտինի՝ Պետական վիճակագրության դաշնային ծառայության արտասահմանյան երկրների վիճակագրության և միջազգային վիճակագրական նախագծերի վարչության պետ.
բ) Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Կ.Գ. Բեգլարյանին, Ա.Բ. Դանիշևին, Ֆ.Ս. Ժոլդասբաևային, Ա.Տ. Կուրազովին, Գ.Ն. Ռոմաշկինային և Ի.Ե. Խարիտոնովին:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Տ. Սարգսյան