Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի ԹԻՎ 3 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

14 հոկտեմբերի 2019 թվականի թիվ 170 քաղ. Մոսկվա

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի ԹԻՎ 3 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի հունվարի 18-ի թիվ 3 կարգադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Տ. Սարգսյան

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի հունվարի 18-ի թիվ 3 կարգադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի հունվարի 18-ի թիվ 3 կարգադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1-ին կետի մասնակի փոփոխության մեջ մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները սահմանող փաստաթղթի նախապատրաստման հարցերով աշխատանքային խմբի ղեկավար սահմանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Ս. Յու. Գլազևին՝ հանձնարարելով նրան արդիականացնել աշխատանքային խմբի կազմը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների առաջարկների հիման վրա, և անհրաժեշտության դեպքում աշխատանքային խմբի նիստերին հրավիրել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական իշխանության շահագրգռված մարմինների ներկայացուցիչներին.

4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`

Հայաստանի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից՝

Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Ա. Սմայիլով Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։