Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՊՐԱՆՔՆԵՐԻ) ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿԻ III ԲԱԺՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

23 հուլիսի 2019 թվականի թիվ 117 քաղ. Մոսկվա

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՊՐԱՆՔՆԵՐԻ) ՄԻԱՍՆԱԿԱՆ ՑԱՆԿԻ III ԲԱԺՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքի (ապրանքների) միասնական ցանկի III բաժնում փոփոխություն կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի նախագահի

ժամանակավոր պաշտոնակատար` Կ. Մինասյան

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

« » -ի 20 թվականի թիվ քաղ.

Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքի (ապրանքների) միասնական ցանկի III բաժնում փոփոխություն կատարելու մասին

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 57-րդ հոդվածի 1-ին կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 44-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքի (ապրանքների) միասնական ցանկի III բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«- անձնական օգտագործման ապրանքներ (ապրանքներ, որոնք Եվրասիական տնտեսական միության անդամ պետության մաքսային մարմնի կողմից դասվել են անձնական օգտագործման ապրանքների շարքին՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան): Տրանսպորտային (փոխադրման) և (կամ) առևտրային փաստաթղթերը ներկայացնելը չի պահանջվում, «ներմուծումը թույլատրված է» դրոշմը չի դրվում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`

Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Ա. Սմայիլով Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։