ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
26 նոյեմբերի 2019 թվականի թիվ 186 քաղ. Մոսկվա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ` 2019-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԼԱՆԻ II ԲԱԺՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 13-րդ ենթակետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 130-րդ կետին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի 2017 թվականի մայիսի 30-ի թիվ 147 հրամանով հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում գիտական հետազոտությունների հետ կապված գործունեության կազմակերպման կարգի 11-րդ կետին համապատասխան՝
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի փետրվարի 26-ի թիվ 34 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ 2019-2020 թվականների գիտահետազոտական աշխատանքների պլանի II բաժնում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) «Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցառումների դեպարտամենտ» ենթաբաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ ենթաբաժնով՝
«Արարողակարգի եւ կազմակերպական ապահովման դեպարտամենտ
1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության զարգացման ռիսկերի եւ հեռանկարների վերլուծությունը գլոբալ շուկայում առեւտրային պատերազմների, ֆինանսական պատժամիջոցների եւ հովանավորչության աճի պայմաններում» 201-2020 թվականներ
Ընդամենը՝ Արարողակարգի եւ կազմակերպական ապահովման դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ».
բ) «Էներգետիկայի դեպարտամենտ» ենթաբաժինը հանել:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
նախագահ` Տ. Սարգսյան