Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-ին հոդվածով.
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-ին հոդվածով.
«Հոդված 17.1. Մշակութային աճուրդների կազմակերպման գործունեության լիցենզիա տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափը
1․ Մշակութային աճուրդի տան լիցենզիա տրամադրելու համար գանձվում է պետական տուրք՝ տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով։
2․ Մշակութային աճուրդի կազմակերպչի լիցենզիա տրամադրելու համար գանձվում է պետական տուրք՝ տարեկան բազային տուրքի 5000-ապատիկի չափով։»: