Հոդված 8
Հոդված 8
Յուրաքանչյուր կողմ իր պետության օրենսդրությանը համապատասխան անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում սույն համաձայնագրով նախատեսված՝ տեղեկատվության անդրսահմանային փոխանակման կարգի խախտումների կանխարգելման և կանխման, ինչպես նաև նման խախտումների ցանկացած դեպքի քննության համար: Խախտումը թույլ տված անձը պատասխանատվություն է կրում իր պետության օրենսդրությանը համապատասխան: