Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ՊԵՏԱԿԱՆ (ՔԱՂԱՔԱՅԻՆ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՆԿԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԲԱՆԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍՈՎ ՊԻԼՈՏԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

1 սեպտեմբերի 2020 թվականի թիվ 107 քաղ. Մոսկվա

«ՊԵՏԱԿԱՆ (ՔԱՂԱՔԱՅԻՆ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՆԿԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԲԱՆԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍՈՎ ՊԻԼՈՏԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

1. Հավանություն տալ «Պետական (քաղաքային) գնումների նպատակով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բանկերին տրամադրված բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասով պիլոտային նախագծի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրության նախագծին։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Մ. Մյասնիկովիչ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

« » ի 20 թվականի թիվ քաղ.

ՊԵՏԱԿԱՆ (ՔԱՂԱՔԱՅԻՆ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՓՈԽԱԴԱՐՁ ԲԱՆԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՊԻԼՈՏԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

1. Խնդրել ազգային (կենտրոնական) բանկերին և պետական (քաղաքային) գնումների ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազոր մարմիններին.

քննարկել պետական (քաղաքային) գնումների նպատակով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բանկերի կողմից տրամադրված բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասով պիլոտային նախագծի գործարկման հնարավորությունը (այդ թվում՝ հաշվի առնելով անդամ պետությունների բանկերի կողմից ռուսաստանյան վարկային վարկանշային գործակալությունների վարկային վարկանիշի ստացումը Ռուսաստանի Դաշնության պետական (քաղաքային) գնումներում մասնակցության նպատակով)՝ մինչ համապատասխան միջազգային պայմանագիր կնքելը.

մինչև 2020 թվականի ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին տեղեկացնել նշված պիլոտային նախագծի գործարկման հնարավորության քննարկման արդյունքների մասին։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում այն ընդունելու օրվանից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից՝

Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Ա. Սմայիլով Է. Ասրանդիև Ա. Օվերչուկ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։