ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
4 օգոստոսի 2020 թվականի թիվ 90 քաղ. Մոսկվա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի ԹԻՎ 93 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 93 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ՝ Վ. Նազարենկո
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ի 20 թվականի թիվ քաղ.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի ԹԻՎ 93 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 30-րդ հոդվածին և «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23–ի համաձայնագրի 7-րդ հոդվածին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 3-ի «Դեղամիջոցների արտադրության տեսչական ստուգման արդյունքների ճանաչման մասին» թիվ 93 որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը (ներառյալ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինները, Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, դեղամիջոցների պետական գրանցում (վերագրանցում, գրանցման հաստատում, դեղապատրաստուկի գրանցման դոսյեում փոփոխությունների կատարում) իրականացնելիս փոխադարձաբար ճանաչում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից տրված փաստաթղթերը, որոնք հաստատում են դեղապատրաստուկների արտադրության համապատասխանությունը Եվրասիական տնտեսական միության պատշաճ արտադրական գործունեության պահանջներին կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում արտադրված դեղապատրաստուկների համար՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պատշաճ արտադրական գործունեության պահանջներին։
2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը (ներառյալ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինները, Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, դեղամիջոցի վերագրանցում, գրանցման հաստատում, գրանցման դոսյեում փոփոխությունների կատարում իրականացնելիս փոխադարձաբար ճանաչում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից տրված փաստաթղթերը, որոնք հաստատում են դեղապատրաստուկների արտադրության համապատասխանությունը Եվրասիական տնտեսական միության պատշաճ արտադրական գործունեության պահանջներին կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում արտադրված դեղապատրաստուկների համար՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պատշաճ արտադրական գործունեության պահանջներին։»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`
Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Ա. Սմայիլով Է. Ասրանդիև
Ա. Օվերչուկ