Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «2019-NCOV ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐԱԿԸ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒՆ ԵՎ ԴՐԱ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԳՈՐԾՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

3 նոյեմբերի 2020 թվականի թիվ 160 քաղ. Մոսկվա

«2019-NCOV ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐԱԿԸ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒՆ ԵՎ ԴՐԱ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԳՈՐԾՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «2019-nCoV կորոնավիրուսային վարակը կանխարգելելուն և դրա տարածումը կանխելուն ուղղված միջոցառումները Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից իրագործվելու նպատակով՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ցանկում փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ Վ. Նազարենկո

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

« » ի 20 թվականի թիվ քաղ.

2019-nCoV կորոնավիրուսային վարակը կանխարգելելուն և դրա տարածումը կանխելուն ուղղված միջոցառումները Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից իրագործվելու նպատակով՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ցանկում փոփոխություններ կատարելու մասին

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի մարտի 16-ի թիվ 21 որոշմամբ հաստատված՝ 2019-nCoV կորոնավիրուսային վարակը կանխարգելելուն և դրա տարածումը կանխելուն ուղղված միջոցառումները Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից իրագործվելու նպատակով՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ցանկում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «2526 20 000 0-ից» ծածկագրով դիրքից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝

«2804 40 000 0 Թթվածին**».

բ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «2809 20 000 0-ից» ծածկագրով դիրքից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝

«2811 29 300 0 Ազոտի օքսիդներ**».

գ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «3002-ից» ծածկագրով դիրքից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ դիրքեր՝

«3002 12 000 3 Հեմոգլոբին, արյան գլոբուլիններ և շիճուկային գլոբուլիններ**

3002 12 000 5 Արյան այլ թորամասեր՝ մարդկային ծագման* *

3002 90 500 0 Միկրոօրգանիզմների կուլտուրաներ**».

դ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «4016 99 970 8-ից» ծածկագրով դիրքից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝

«4202 99 000 0-ից Ջերմապայուսակներ՝ լաբորատոր**».

ե) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «7613 00 000 0-ից» ծածկագրով դիրքից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝

« 8418 40 200 8-ից Սառցարաններ՝ բժշկական**».

զ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ «**» նշանով ծանոթագրություն՝

«** Սակագնային արտոնության կիրառումն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 20 թվականի ի թիվ որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից։»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետությունից՝ Ղազախստանի Հանրապետությունից՝ Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից՝

Մ. Գրիգորյան Ի. Պետրիշենկո Ա. Սմայիլով Ա. Նովիկով Ա. Օվերչուկ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։