Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍՈՎ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հանձնարարականընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

24 նոյեմբերի 2020 թվականի թիվ 22 քաղ. Մոսկվա

ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍՈՎ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի օգոստոսի 14-ի թիվ 2 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության իրականացման հիմնական ուղղությունների և փուլերի իրագործմանն ուղղված՝ օդային տրանսպորտի մասով 2018-2020 թվականների միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի»)» 26-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում օդային տրանսպորտի ծառայությունների ընդհանուր շուկայի փուլային ձևավորման նպատակով,

հանձնարարում է Միության անդամ պետություններին (այսուհետ՝ անդամ պետություններ) Միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականը հրապարակելու օրվանից կիրառել օդային տարածքի օգտագործման և օդային երթևեկության պլանավորման մասով համաձայնեցված մոտեցումներ՝ հաշվի առնելով հետևյալ խնդիրների լուծման արդիականությունը.

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից հրապարակված՝ 2016-2030 թվականների Գլոբալ աերոնավիգացիոն պլանի դրույթների կիրառում (այդ թվում՝ ավիացիոն համակարգերի բլոկային արդիականացում իրագործելու շրջանակներում).

անդամ պետությունների աերոնավիգացիոն համակարգերի համատեղելիության և ներդաշնակեցման ապահովում.

օդային տարածքի ճկուն օգտագործման հայեցակարգի իրագործում.

անդամ պետությունների ավիափոխադրողների կողմից շահագործվող օդանավերին՝ միջազգային օդային կանոնավոր հաղորդակցություններ իրականացնելիս օդային տարածքի օգտագործման թույլտվությունների (ծանուցումների) տրման ընթացակարգերի ներդաշնակեցում:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Մ. Մյասնիկովիչ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։