Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԵՋ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍՈՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) XXVII բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 106.1 հոդվածով.

«Հոդված 106.1

XXVIII բաժնին առնչվող անցումային դրույթներ

Առանց հաշվի առնելու պետական քաղաքացիական ծառայության ստաժի տևողության մասով փոփոխությունները, որոնք կատարվել են ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» 20 թվականի ին ստորագրված արձանագրությամբ (այսուհետ՝ «Փոփոխություններ կատարելու մասին» արձանագրություն), «Եվրասիական տնտեսական միությունում սոցիալական երաշխիքների, արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին» հիմնադրույթի (սույն պայմանագրի թիվ 32 հավելված) 53-րդ կետով նախատեսված կարգով երկարամյա ծառայության համար կենսաթոշակի իրավունքը պահպանվում է՝

«Եվրասիական տնտեսական միությունում սոցիալական երաշխիքների, արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին» հիմնադրույթի (սույն պայմանագրի թիվ 32 հավելված) 53-րդ կետին համապատասխան երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերած և մինչև «Փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրը Հանձնաժողովում կամ Միության դատարանում զբաղեցրած պաշտոններից ազատված անձանց համար.

«Փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հանձնաժողովում կամ Միության դատարանում պաշտոն զբաղեցնող և այդ օրվա դրությամբ երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար պետական քաղաքացիական ծառայության ոչ պակաս, քան 20 տարվա ստաժ ունեցող անձանց համար.

«Փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հանձնաժողովում կամ Միության դատարանում պաշտոն զբաղեցնող, այդ օրվա դրությամբ երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար պետական քաղաքացիական ծառայության ոչ պակաս, քան 15 տարվա ստաժ ունեցող և մինչև «Փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրը, Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան, ծերության (հաշմանդամության) ապահովագրական կենսաթոշակի իրավունք ձեռք բերած անձանց համար։

Նշված կատեգորիաների անձանց երկարամյա ծառայության համար կենսաթոշակ նշանակվում է 2016 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ գործող՝ դաշնային պետական քաղաքացիական ծառայողների համար Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ սահմանված պայմաններին և կարգին համապատասխան:».

2) «Եվրասիական տնտեսական միությունում սոցիալական երաշխիքների, արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին» հիմնադրույթի (նշված պայմանագրի թիվ 32 հավելված) 53-րդ կետի առաջին պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հանձնաժողովի և Միության դատարանի՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող այն պաշտոնատար անձինք և աշխատակիցները, որոնք մինչև Հանձնաժողովում և Միության դատարանում աշխատելը ցանկացած ժամանակահատվածում զբաղեցրել են Ռուսաստանի Դաշնության պետական ծառայության պաշտոններ, ազատվել են Հանձնաժողովում կամ Միության դատարանում իրենց զբաղեցրած պաշտոններից (բացառությամբ մեղսավոր գործողությունների հետևանքով աշխատանքից ազատվելու դեպքերի), և որոնք համապատասխան տարում ունեն պետական քաղաքացիական ծառայության՝ դաշնային պետական քաղաքացիական ծառայողներին երկարամյա ծառայության համար կենսաթոշակ նշանակելու վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ սահմանված տևողությամբ ստաժ, դաշնային պետական քաղաքացիական ծառայողների համար Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ սահմանված պայմաններով և կարգով նշանակվող՝ երկարամյա ծառայության համար կենսաթոշակի իրավունք ունեն, եթե Հանձնաժողովում կամ Միության դատարանում աշխատանքից ազատվելուց անմիջապես առաջ նրանք առնվազն 3 տարի այդ մարմիններում պաշտոն են զբաղեցրել։»։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։